BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Աղյուր. Տիկնիզյանն, ամենայն հավանականությամբ, չի լքի ՌՊԼ-ն
20 Մայիս 2025

Աղյուր. Տիկնիզյանն, ամենայն հավանականությամբ, չի լքի ՌՊԼ-ն

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը, ամենայն հավանականությամբ, չի լքի Ռուսաստանի Պրեմիեր լիգան, այլ կշարունակի կարիերան ռուսական մեկ այլ ակումբում։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է լրագրող Հրաչ Խաչատրյանը։

«Տիկնիզյանի համար մրցաշրջանն ավարտվել է, ինչպես նաև նրա կարիերան «Լոկոմոտիվում»:  Հայ ֆուտբոլիստը այս ամռանը կհեռանա մոսկովյան ակումբից։

Նա, հավանաբար, կմնա Ռուսաստանում, քանի որ ներկայում արտասահմանից որևէ կոնկրետ առաջարկ չկա»,- գրել է Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո ֆուտբոլիստն ասել էր, որ իրեն վտարված է զգում և կխնդրի ազատ արձակվել «Լոկոմոտիվից»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիկնիզյանը կհեռացվի թիմի մարզումներից:

Նաիր Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի դեմ խաղի համար ընդգրկված էր «երկաթուղայինների» հայտացուցակում, սակայն ամբողջ խաղն անցկացրել է պահեստայինների նստարանին։ 2025 թվականին միակ դեպքը, երբ Հայաստանի հավաքականի խաղացողը ՌՊԼ խաղում խաղացել է 90 րոպե, մարտի 7-ին էր՝ «Ախմատի» դեմ 20-րդ տուրի խաղում (1:1):

ՌՊԼ-ի 29 տուրից հետո «Լոկոմոտիվը» մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է վեցերորդ տեղը։

Նախորդ հոդվածը
Նաիր Տիկնիզյանը կհեռացվի «Լոկոմոտիվի» հիմնական թիմի հետ մարզումներից
Հաջորդ հոդվածը
Հայ հեծանվորդները մրցանակային տեղեր են զբաղեցրել Ռուսաստանի միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։