BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Մեկ անգամ չէ, որ տեսել եմ ամուսնուս արցունքները. Նաիր Թիկնիզյանի կինը՝ Լոկոմոտիվում ֆուբոլիստի իրավիճակի մասին
20 Մայիս 2025

Մեկ անգամ չէ, որ տեսել եմ ամուսնուս արցունքները. Նաիր Թիկնիզյանի կինը՝ Լոկոմոտիվում ֆուբոլիստի իրավիճակի մասին

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի կինը՝ Յանա Ռոմաշկինան, խոսել է մոսկովյան ակումբում հայ ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Վերջին մեկ տարվա ընթացքում ես մեկ անգամ չէ, որ տեսել եմ ամուսնուս արցունքներն՝ ակումբում նրա իրավիճակի պատճառով։ Թիմում նրա անկայուն դիրքի պատճառով։ Նա շատ անհանգստացած է։
Նաիրը գրեթե երբեք տանը չի լինում, քանի որ անընդհատ մարզվում է։ Ասում է, որ պետք է կատարելագործվի՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու համար։ Նա սիրում է ֆուտբոլը:

«Զենիթ» չտեղափոխվելու հիմնական գործոններից մեկը Միխայիլ Միխայլովիչ Գալակտյոնովն է։

Այդ ժամանակ Նաիրը թիմի առաջատարն էր և ասում էր, որ չի ուզում հեռանալ այս մարզչից, որ Գալակտիոնովի հետ ուզում է հասնել չեմպիոնության: Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ Նաիրը վնասվածք ստացավ «Բալտիկայի» հետ խաղում:

Չգիտեմ, թե երեկվա հարցազրույցն ինչպես կազդի ակումբում նրա դիրքի վրա, բայց Նաիրն ունի որակներ, որը ոչ ոք չի կարող խլել նրանից՝ աշխատասիրություն և սեր աշխատանքի հանդեպ։

Ես միշտ կաջակցեմ նրան»,- Match TV-ի հետ զրույցում ասել է Ռոմաշկինան:

Նախորդ հոդվածը
Հայտնի են Հայաստանի վոլեյբոլի տղամարդկանց առաջնության հաղթողները
Հաջորդ հոդվածը
Հայ թենիսիստը արծաթե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։