BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի 1/4 եզրափակիչ. Նիսիկորին հրաժարվել է պայքարից
21 Մայիս 2025

Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի 1/4 եզրափակիչ. Նիսիկորին հրաժարվել է պայքարից

2020 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի 24-րդ ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ժնևում (Շվեյցարիա) ընթացող ATP-250 մրցաշարի քառորդ եզրափակիչ: Նրա մրցակից, ճապոնացի թենիսիստ Կեյ Նիսիկորին հրաժարվել է դուրս գալ կորտ:

Խաղը պետք է տեղի ունենար այսօր, քանի որ երեկ կիսատ էր մնացել Ժնևում տեղացած հորդառատ անձրևի պատճառով:

54 րոպե տևած խաղի առաջին սեթը Խաչանովը երեկ հաղթել էր 7:5 հաշվով։ Երկրորդ սեթում Նիսիկորին, որն այժմ աշխարհի 62-րդ ռակետն է, առջևում էր 5-2 հաշվով, երբ խաղը դադարեցվել էր, իսկ ավելի ուշ՝ հետաձգվել:

Նախորդ հոդվածը
Իվուն մարզվում է ընդհանուր խմբի հետ
Հաջորդ հոդվածը
Միջազգային մանկապատանեկան հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։