BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Խաբիբը ներկա է գտնվել Ատլետիկո-Բարսելոնա հանդիպմանն ու անվանական մարզաշապիկ նվեր ստացել | Նապոլին չի խոչընդոտի Կոնտեին, եթե մասնագետն առաջարկ ստանա Իտալիայի հավաքականից | Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե|
Միջազգային մանկապատանեկան հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանին
21 Մայիս 2025

Միջազգային մանկապատանեկան հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանին

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը չորրորդ տարին անընդմեջ կանցկացնի «Simon Cup» միջազգային մանկապատանեկան հուշամրցաշարը։ Այն նվիրված է «Ուրարտուի» երկարամյա աշխատակից, 44-օրյա Արցախյան պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանին։

Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Այս տարի հաղթողի կոչման համար երկու տարիքային խմբերում՝ Մ14 և Մ15, մրցելու են հետևյալ թիմերը՝ «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա», «ԱրարատԱրմենիա», Վրաստանի «Տորպեդո Կուտայիսի», ինչպես նաև Ավանի ակադեմիայի և «Սելերո» ակադեմիայի թիմերը։

Մայիսի 24-ին՝ ժամը 09:00-ին, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բազայում տեղի կունենա մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունը, որին, բացի թիմերից, կմասնակցեն նաև ակումբների և ակադեմիաների ներկայացուցիչներ, Սիմոնի հայրը՝ Սպարտակ Իսրայելյանը, ինչպես նաև պատվավոր այլ հյուրեր։

Բացման արարողությունից անմիջապես հետո կմեկնարկեն մրցաշարի առաջին հանդիպումները։

Միջազգային մրցաշարը կտևի 3 օր, որի ընթացքում հայտնի կդառնան տարիքային խմբերի հաղթողները։

Մայիսի 26-ին՝ ժամը 20:00-ին, կրկին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բազայում տեղի կունենա մրցաշարի փակման արարողությունը, որի ընթացքում կհայտարարվեն հաղթողները և կհանձնվեն անվանական
մրցանակներ։

Նախորդ հոդվածը
Խաչանովը դուրս է եկել Ժնևի մրցաշարի 1/4 եզրափակիչ. Նիսիկորին հրաժարվել է պայքարից
Հաջորդ հոդվածը
Հայաստանում է Եվրոպական հեծանվային միության նախագահը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։