BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Զախարյանը կարող է մասնակցել Ռեալի դեմ խաղին
23 Մայիս 2025

Զախարյանը կարող է մասնակցել Ռեալի դեմ խաղին

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է մասնակցել Լա Լիգայի 38-րդ տուրի՝ «Ռեալ Մադրիդի» դեմ խաղին։ Խաղը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 18:15-ին։

«Եթե մենք խաղանք սովորականի պես, կարող ենք «Ռեալի» դեմ պայքար մղել և նույնիսկ հաղթել։ Զախարյանը մի փոքր անհարմարություն է զգում, բայց ոչ մի լուրջ բան։ Կարծես,թե նա կմասնակցի խաղին», - Ալգուասիլի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Փետրվարի վերջին Զախարյանը քառագլուխ մկանի վնասվածքի կրկնություն ունեցավ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում (3:0): Այս մրցաշրջանում Արսենը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է չորս խաղ բոլոր մրցաշարերում՝ խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։ Transfermarkt ինտերնետային պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Վանն ուժեղ էր Փյունիկից
Հաջորդ հոդվածը
Կոմո-Ինտեր․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։