BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Կրասնոդարը պատմական նվաճման շեմին է․ Այսօր կորոշվի ՌՊԼ-ի չեմպիոնը
24 Մայիս 2025

Կրասնոդարը պատմական նվաճման շեմին է․ Այսօր կորոշվի ՌՊԼ-ի չեմպիոնը

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն այսօր կարող է պատմության մեջ առաջին անգամ հռչակվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։

ՌՊԼ-ի Վերջին՝ 30-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունելու է Մոսկվայի «Դինամոյին»։ Զուգահեռաբար հանդիպում է անցկացնելու նաև Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը»՝ մրցելով «Ախմատի» հետ։ Ռուսաստանի 2-րդ քաղաքը ներկայացնող ակումբը 1 միավոր է զիջում «Կրասնոդարին»։

Եթե «Կրասնոդարը» հաղթի կամ «Զենիթը» պարտվի, ապա «ցլերը» կնվաճեն չեմպիոնի կոչում, եթե 2 հանդիպումն էլ ավարտվի ոչ-ոքի, ապա չեմպիոնը «Կրասնոդարն» է, իսկ եթե «Կրասնոդարը» պարտվի, իսկ «Զենիթը» ոչ-ոքի ավարտի իր հանդիպումը, ապա 7-րդ տարին անընդմեջ չեմպիոն կհռչակվի «Զենիթը»։

Հանդիպումները կմեկնարկեն 17։30-ին։

Մրցաշարային աղյուսակը՝

Նախորդ հոդվածը
Ինտերը հաղթեց, բայց չեմպիոնությունը պահել չհաջողվեց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Կարեն Նալբանդյան և այլք․ Ովքե՞ր պետք է հրավիրվեն ազգային հավաքական

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։