Պատանի ծանրորդները մեդալներ են նվաճել Կոսովոյում ընթացող Եվրոպայի առաջնությունում| Պաբլո Գարսիայի հաղթական մեկնարկը, Լևոն Պետրոսյանի 3-րդ գոլն ու Արարատ-Արմենիայի հետ ոչ-ոքին (այլ արդյունքներ)| Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր|
Նոան երկարաձգեց պայմանագիրը Վիրջիլ Պինսոնի հետ
06 Փետրվար 2025

Նոան երկարաձգեց պայմանագիրը Վիրջիլ Պինսոնի հետ

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոան» երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնի հետ։

«Ակումբը երկարաձգել է Վիրջիլ Պինսոնի հետ գործող պայմանագիրը մինչև 25/26 մրցաշրջանի ավարտ՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ»,-ասված է ակումբի հայտարարությունում։

Ընթացիկ առաջնությունում Պինսոնը երևանյան թիմի կազմում մասնակցել է 12 խաղի ու խփել 3 գոլ։ 

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Նոան» 16 խաղից հետո 40 միավորով առաջատար է ու 2 միավորի առավելություն ունի 18 խաղ անցկացրած  «Ուրարտուի» նկատմամբ։

Փետրվարի 19-ին «Նոան» կմրցի «Ալաշկերտի» հետ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայում Մոտայի գլխավորած թիմը փետրվարի 26-ին կհյուրընկալվի «Վեստ Արմենիային»։

Նախորդ հոդվածը
Փյունիկի կիսապաշտպանը վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ
Հաջորդ հոդվածը
10 Հայրապետյան էլ լիներ, եթե Մխիթարյանն ուզենար գալ ու խաղալ հավաքականի կազմում, նա գալու էր ու խաղար. Ռուբեն Հայրապետյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։