BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Երևանում կայացավ ՈւԵՖԱ կինեզիստների կրթական ծրագրի սեմինար
26 Մայիս 2025

Երևանում կայացավ ՈւԵՖԱ կինեզիստների կրթական ծրագրի սեմինար

ՀՖՖ Բժշկական դեպարտամենտի հրավերով Երևանում է ՈւԵՖԱ կինեզիստների կրթական ծրագրի իրականացնող, կինեզիստ-մարզիչ Ռոման Յահոդան: 

Մասնագետի գլխավորությամբ մայիսի 24-26-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում անցկացվեց վերապատրաստման ծրագիր՝ տեսական ու գործնական դասերի միջոցով: Մասնակցում էին ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականների, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի ակումբների կինեզիստներն ու բուժակ մերսողները, ինչպես նաև ֆուտբոլի տարբեր տարիքային հավաքականների մարզիչները: 

«Մեր նպատակն է բացել մասնագետների աչքերը և ցույց տալ վնասվածքների կանխարգելման, վերականգնման և մարզման հիմնական սկզբունքները, այնուհետև քայլ առ քայլ հասնել բարձր արդյունքների: Կրթությունը թիվ մեկ հարցն է, և այն սկսվում է բժշկական թիմից: Հետևաբար մեր նպատակն է ստեղծել մասնագիտական ռազմավարական համակարգ կրթության և հետագայում պրակտիկայի ոլորտում», - նշել է Յահոդան:

Այցի ընթացքում իրականացվել է նաև հանդիպում ՀՖԿՍՊԻ Կինեզոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ: 

Նախորդ հոդվածը
Հայաստանը կրկին կմասնակցի Unity EURO Cup-ին
Հաջորդ հոդվածը
Գանձասարը չկարողացավ պահել 2 գոլի առավելությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։