Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Չգիտեմ Նալբանդյանն ինչքան ու ինչ ձևով պետք է ապացուցի հավաքական հրավիրվելու համար․ Վահե Գևորգյան
28 Մայիս 2025 |  1086

Չգիտեմ Նալբանդյանն ինչքան ու ինչ ձևով պետք է ապացուցի հավաքական հրավիրվելու համար․ Վահե Գևորգյան

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Ուրարտու»-«Վան» (0։2) հանդիպումից հետո Չարենցավանը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը խոսել է հանդիպման, Կարեն Նալբանդյանի հավաքական չհրավիրվելու ու ընդհանուր մրցաշրջանի մասին։

«Խաղը լավ սկսեցինք։ Շատ լավ գրոհից հետո գոլ խփեցինք։ Վերլուծել էինք մրցակցին, տեսել էինք, թե որտեղ խնդիրներ ունեն, որտեղ ենք մենք ավելի ուժեղ։ Էլի պահեր ունեինք։ 2-րդ կեսի մասին էլ չասեմ։ Շատ-շատ պահեր ունեինք։ Կարծում եմ, պետք է ավելի շատ գոլեր խփեինք։ Կարծում եմ Ուրարտուն առաջնության ամենալավ թիմերից մեկն է։ Ինչքան էլ հարգեմ մրցակցին, պետք է շեշտեմ, որ այսօր դաշտում տոտալ առավելություն ունեինք։ Հաջողությունում եմ մաղթում Ուրարտուին Եվրագավաթներում։ Մրցաշրջանն ավարտեց։ Կա ափսոսանքի զգացում, որովհետև հենց նման խաղերից զգացվում է, որ մենք մի փոքր ավելիին էինք արժանի»։

Հավաքականի հայտացուցակի հետ կապված գրեթե բոլորս սպասում էինք Կարեն Նալբանդյանին։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

«Այս հարցը ամեն հավաքից առաջ հնչումա։ Էս հարցը պետք է տալ հավաքականի մարզիչին։ Կարենը առաջնության լավագույն հայ ֆուտբոլիստն է վիճակագրությամբ։ Այսօր էլ նա լավագույններից մեկն էր խաղադաշտում։ Նա շատ լավ մարզավիճակում է։ Կարենը Վանի ավագն է, իսկ Վանն առաջատարներից մեկն է։ Վերջիվերջո մենք անընդհատ բողոքում ենք, որ ակումբները հայ ֆուտբոլիստներ չեն պատրաստում, բայց ակումբները նման հայ ֆուտբոլիստներ են պատրաստում, իսկ օտարազգի մարզիչները, երբ պետք է հրավերն ուղարկեն, որ հոգեբանորեն ավելի բարձրացնեն ֆուտբոլիստի հոգեվիճակը, չեմ կարող ասել ինչու որոշում են կայացնում, որ չհրավիրեն։ Ինձ համար էլ էր ակնհայտ, որ Կարենը պետք է լիներ հայտացուցակում։ Ինչևիցե, հավաքականի գլխավոր մարզիչն է որոշում։ Ես պարզապես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես շեշտում եմ, որ այո՛, Կարենը պետք է լիներ հայտացուցակում՝ իմ սուբյեկտիվ կարծիքով։

Եթե ասեմ, որ, եթե ես լինեի հավաքականի մարզիչ, կկանչեի Կարենին, կմտածեն, որ ուզում եմ հավաքականի մարզիչ լինեմ, բայց Վանի ամեն ինչն ինձ բավարարում է, բայց դե ինչ ասեմ։ Աստված տա, որ հետագայում հրավիրվի, որովհետև նման ֆուտբոլիստները մեզ պետք են։ Ամեն ֆուտբոլիստ հոգեբանորեն նման կամք չէր դրսևորի։ Ընդամեն երեկ հայտացուցակը հրապարկվել է, բոլորն իրեն սպասում էին, ինքը կարող էր այսօր տրամադրության անկում ունենար, բայց հերթական անգամ ապացուցեց, որ արժանի է, ուղղակի չգիտեմ ինչքան պետք է ապացուցի ու ինչ ձև»։

Մրցաշրջանի ամփոփման մասին՝

«Ես երբեք չեմ բողոքում ղեկավարությունից, սելեկցիայից, բայց այսօր ամփոփելով ասեմ, որ շատ ուշ հավաքվեցինք, թիմն ուշ ձևավորվեց, բայց մեկնարկը վատ չստացվեց։ Խնդիր ունեցանք միջնամասում, ինչն էլ շատ միավորների կորուստ բերեց։ Կարողացանք ուժեղ թիմերի դեմ լավ հանդես գալ, բայց կորցրեցինք միավորներ։ Թիմը եկավ ստաբիլության, կա աճ, բայց այդ 1 միավորի համար, դեռ երկար կափսոսանք։ Պետք է մյուս առաջնությունում ավելացնենք ստաբիլությունը»։

Մանրամասն տեսանյութում՝

Նախորդ հոդվածը
Վարդան Մինասյանն ու իր մարզչական շտաբը հեռացան Արարատ-Արմենիայից
Հաջորդ հոդվածը
Հիասթափված եմ ու հասկանում եմ հայկական ֆուտբոլի խորը խնդիրները․ Դմիտրի Գունկո

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։