BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Հիասթափված եմ ու հասկանում եմ հայկական ֆուտբոլի խորը խնդիրները․ Դմիտրի Գունկո
29 Մայիս 2025

Հիասթափված եմ ու հասկանում եմ հայկական ֆուտբոլի խորը խնդիրները․ Դմիտրի Գունկո

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի «Ուրարտու»-«Վան» (0։2) հանդիպումից հետո Երևանը ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն խոսել է հանդիպման, սպասվող եվրագավաթային հանդիպումների ու Ուրարտուից հավաքական ֆուտբոլիստներ չհրավիրելու մասին։

«Բաց թողեցինք արագ ու ոչ պարտադիր գոլ։ Սկսեցինք 0։1 հաշվով, ինչն առավելություն էր այնպիսի թիմի համար ինչպիսին Վանն է։ Պարզ երևում էր, որ այս հանդիպմանը մոտեցել էինք խնդիրներով։ Եթե կադրային խնդիրները չերևացին Արարատի դեմ խաղում, ապա Վանի դեմ խաղում երևաց։ Ոչինչ չէր որոշում այս հանդիպումը։ Ցանկանում էինք հաղթել, բայց չստացվեց։ Շնորհավորում եմ բոլորին մրցաշրջանի ավարտի կապացությամբ։ Մրցաշարային աղյուսակը պարզ է, զբաղեցրեցինք 3-րդ հորիզոնականը, մեդալային տեղ է, բայց ցանկանում էինք 2-րդ տեղը, բայց ունենք այն ինչ ունեք։ Պատրաստվում ենք գալիք մրցաշրջանին։

Զարմացած եմ, որ Ուրարտուից ոչ մի ֆուտբոլիստ չի հրավիրվել։ Հիասթափված եմ ու հասկանում եմ հայկական ֆուտբոլի խորը խնդիրները։

Մանրամասն տեսանյութում՝

Նախորդ հոդվածը
Չգիտեմ Նալբանդյանն ինչքան ու ինչ ձևով պետք է ապացուցի հավաքական հրավիրվելու համար․ Վահե Գևորգյան
Հաջորդ հոդվածը
«Երևանը»` ֆուտզալի Հայաստանի քառակի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։