Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Հայտնի է՝ արդյոք Ցրվենա Զվեզդան կշարունակի՞ պայքարել Տիկնիզյանի տրանսֆերի համար
30 Մայիս 2025 |  423

Հայտնի է՝ արդյոք Ցրվենա Զվեզդան կշարունակի՞ պայքարել Տիկնիզյանի տրանսֆերի համար

«Ցրվենա Զվեզդան» մտադիր է «Լոկոմոտիվին» ուղարկել բարելավված առաջարկ կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար։

Հաղորդվում է, որ սերբական ակումբը բարձր է գնահատում Հայաստանի հավաքականի խաղացողին, բայց մտահոգված է նրա՝ մոսկովյան ակումբի պահեստային խաղացողի կարգավիճակով։ Բելգրադը ներկայացնող թիմը ցանկանում է պարզել, թե ինչո՞ւ Տիկնիզյանը չի ընդգրկվել հիմնական կազմում։ Սա կորոշի, թե որքանո՞վ է ակումբը պատրաստ պայքարել նրա տրանսֆերի համար։ Որոշումը կարող է կապված լինել նաև տրանսֆերային շուկայում առկա այլ թեկնածուների հետ։

RB Sport-ի տվյալներով՝ «Լոկոմոտիվը» մերժել է «Ցրվենա Զվեզդայի» առաջին առաջարկը Տիկնիզյանի համար։ Սերբական ակումբը պատրաստ էր վճարել 1.3 միլիոն եվրո խաղացողի համար և ևս 700 հազար՝ բոնուսների տեսքով։ Մոսկովյան ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի համար երաշխավորված 2 միլիոն եվրո ստանալ:

Ավելի վաղ 26-ամյա Տիկնիզյանը դժգոհություն էր հայտնել «Լոկոմոտիվում» խաղաժամանակի քանակից և ասել էր, որ կխնդրի ակումբին բաց թողնել իրեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի խաղացողը մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է 33 խաղ, խփել 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

«Ցրվենա Զվեզդան» հաջորդ մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում և իր ելույթները կսկսի որակավորման 2-րդ փուլից։

Նախորդ հոդվածը
Սպերցյանը կարիերան կարող է շարունակել Պորտուգալիայում. Լիդսն առաջարկ չի արել Կրասնոդարին
Հաջորդ հոդվածը
Պաշտոնական. Արտակ Եդիգարյանն ավարտել է կարիերան

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։