Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
Ծանրորդները հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ
02 Հունիս 2025 |  526

Ծանրորդները հունիսի 1-ը տոնել են մանկատներից մեկի փոքրիկների հետ

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ծանրամարտի տղամարդկանց թիմի մի շարք անդամներ` հանդիպեցին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մանկատներից մեկի փոքրիկների հետ ու շնորհավորեցին հունիսի 1-ի կապակցությամբ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հանդիպման ընթացքում երեխաները լուսանկարվել են աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների հետ ու մարզիկներից նվերներ, ինչպես նաև հավաքականի տղաների ստորագրությամբ խորհրդանշական շապիկ են ստացել, իսկ ծանրորդները փորձել են փոքրիկների պատրաստած թխվածքաբլիթները:

«Այս օրը շատ կարևոր օր է երեխաների համար և մենք ցանկացանք անպայման նրանց հետ լինել` տոնն ավելի ուրախ դարձնելու նրանց համար: Թեպետ վստահ եմ, որ տնօրենությունը, դաստիարակներն ու ուսուցիչները փորձում են այդպես անել: Եվ կարծես նրանց մոտ ստացվում է: Նաև մեր չեմպիոնների այցելությունն է կարևոր, որ կյանքի դժվարին այս փուլում գտնվող երեխաները ուղենիշներ ունենան, տեսնեն` ինչ հաջողությունների կարող են հասնել աշխատանքի շնորհիվ»,-ասել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանի խոսքով` մանուկների օրը տոն դարձնելով` օրը հաջողված կարելի է համարել:

«Ուրախ ենք, որ երեխաների միջազգային օրը հավաքականի տղաների հետ մի փոքր տոն ու ժպիտ նվիրեցինք մեր փոքրիկներին: Շարունակելու ենք մնալ նրանց կողքին ու աջակցել, ինչով որ կարող ենք»,-ասել է Գասպարյանը:

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան մտադիր է նմատիպ նախաձեռնությունները շարունակական դարձնել:

Նախորդ հոդվածը
Ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստների անակնկալը երեխաներին
Հաջորդ հոդվածը
Արմեն Օհանյանը տիտղոսային մենամարտ կանցկացնի Երևանում կայանալիք Mix Fight 58-ում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։