BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Միկա մարզահամալիր՝ Մ20 բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախապատրաստության շրջանակում
04 Հունիս 2025

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Միկա մարզահամալիր՝ Մ20 բասկետբոլի Եվրոպայի առաջնության նախապատրաստության շրջանակում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այսօր այցելել է Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիր` հուլիսի 11-20-ը Երևանում անցկացվելիք բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնության նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Նախարարի տեղակալին ներկայացվել են համալիրի գործունեությունը, ենթակառուցվածքային հնարավորությունները և ընթացող վերանորոգման և արդիականացման աշխատանքները։

«Միկա» մարզահամալիրում, մասնավորապես, արդեն կատարվել են մարզադահլիճի հղկման, ներկման, հանդերձարանների և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ։

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը նախարարի տեղակալին ներկայացրել 1 արդեն իրականացված աշխատանքներն ու համալիրի գործունեության հիմնական ուղղությունները։

Հասմիկ Ավագյանը շրջել է համալիրի մարզական և վարչական ենթակառուցվածքներում՝ տեղում քննարկելով առաջնության պատշաճ անցկացմանն առնչվող մի շարք կազմակերպական հարցեր:

Խորեն Զարգարյանի խոսքով՝ Մ20 առաջնության նախապատրաստական աշխատանքներն ընթանում են մեծ թափով՝ ըստ սահմանված ժամանակացույցի։ Նախատեսվում է, որ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի հանդիպումները կանցկացվեն Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, իսկ մյուս երկրների հավաքականները կհյուրընկալվեն «Միկա» մարզահամալիրում։

Նա նաև նշել է, որ ներկայում «Միկա» մարզահամալիրում տարբեր մարզաձևերով՝ ֆուտբոլ, ըմբշամարտ, կարատե, ձյուդո, ֆուտզալ և այլն, մարզվում է շուրջ 1500 երեխա, ինչը վկայում է կենտրոնի ակտիվ գործունեության և հանրային նշանակության մասին։

Եվրոպայի Մ20 B դիվիզիոնի բասկետբոլի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 11-ին։ Երևանը կհյուրընկալի 20 երկրի հավաքականների, որոնք կպայքարեն չեմպիոնի տիտղոսի համար։ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին կմրցի Իռլանդիայի, իսկ հուլիսի 15-ին՝ Էստոնիայի Մ20 տարեկանների հավաքականի հետ:

Նախորդ հոդվածը
Transfermarkt-ը բարձրացրել է Սպերցյանի արժեքը. նա այժմ ՌՊԼ-ի ամենաթանկ խաղացողներից մեկն է
Հաջորդ հոդվածը
Հաստատվել է Կոսովո-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։