Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Կփորձենք հաղթանակի հասնել ու չկրկնել սխալները․ Ժիրայր Շաղոյան
05 Հունիս 2025

Կփորձենք հաղթանակի հասնել ու չկրկնել սխալները․ Ժիրայր Շաղոյան

Վաղը կայանալիք Կոսովո-Հայաստան հանդիպումից առաջ տեղի է ունեցել հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի ու թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի նախաղային մամուլի ասուլիսը։ Ժիրայր Շաղոյանը խոսել է հավաքականի, կատարած աշխատանքի ու Վրաստանի դեմ խաղում թիմի թույլ տված սխալների մասին․

«Միանշանակ հավաքականի հանդիպումներից միշտ պետք է փորձել առավելագույնը քաղել։ Մարզիչի աշխատանքը շատ հետաքրքիր ֆուտբոլ է և բոլորիս դուր է եկել մարզումները, թե ինչպես ենք պատրաստվում խաղին։ Ձեռագիրն էլ շատ հետաքրքիր է՝ բոլոր ֆուտբոլիտսները սիրում են գնդակով խաղալ։ Կփորձենք լավ խաղ ցույց տալ ու որ ամենակարևորն է կփորձենք հաղթանակի հասնել։

Կոսովոն ամեն տարի ավելի լավ թիմ է կառուցում։ Լավ աշխատանք են կատարում։ Անցած անգամվա իրենց տակտիկան չեմ կարող նշել կոնկրետ, բայց հիմա շատ հետաքրքիր ֆուտբոլ են խաղում։ Մանրամասն վերլուծել ենք ու կփորձենք հաջողության հասնել։

Հարկավոր է ուղղել սխալներն ու ցույց տալ, որ մեծ աշխատանք ենք կատարել։ Սա հավաքական է, որտեղ պետք է փորձենք հաղթել և ինչը որ եղել է Վրաստանի հետ հանդիպման ժամանակ չի կարող կրկնվել, քանի որ աշխատել ենք դրա շուրջ։ Մարզիչը նույնպես ցույց է տվել սխալները, որոնք չպետք է կրկնենք», - ասել է Շաղոյանը։

Ասուլիսն ամբողջությամբ՝



Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին ու կմեկնարկի 21։00-ին։

Նախորդ հոդվածը
Երբ գոլ խփեցի, աչքերումս արցունքներ հայտնվեցին․ Սպերցյանը՝ հավաքականում նորամուտի մասին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Նալբանդյանը մեր ուշադրության կենտրոնում է ու իր շանսը կստանա․ Վան՛տ Սխիպը՝ Կարեն Նալբանդյանի մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։