BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Նալբանդյանը մեր ուշադրության կենտրոնում է ու իր շանսը կստանա․ Վան՛տ Սխիպը՝ Կարեն Նալբանդյանի մասին
05 Հունիս 2025

Նալբանդյանը մեր ուշադրության կենտրոնում է ու իր շանսը կստանա․ Վան՛տ Սխիպը՝ Կարեն Նալբանդյանի մասին

Վաղը կայանալիք Կոսովո-Հայաստան հանդիպումից առաջ տեղի է ունեցել հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի ու թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի նախաղային մամուլի ասուլիսը։ Նիդերլանդացի մասնագետը անդրադարձել է «Վանի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանի հավաքական չհրավիրելու որոշմանը․

Կարեն Նալբանդյանի չհրավիրվելու մասին․

«Այն ֆուտբոլը, որ մենք խաղում ենք հիմնականում խաղում ենք ֆիզիկապես շատ ուժեղ վինգերներով, որոնք մեծ աշխատանք են կատարում, 9 համարով, որը նույնպես կարող է իջնել դաշտի խորք, օգնել խաղընկերներին, 8 համարներով, որոնք վազում են, մեծ աշխատանք են տանում և Կարեն Նալբանդյանն այս իրավիճակում իր ակումբում հանդես է գալիս ավելի շատ ենթահարձակվողի՝ 10 համարի դիրքում, երբեմն տեղափոխվելով աջ ու ձախ և հենց այն համակարգում, որ ուզում ենք այս խաղերի համար ունենալ, հենց այս մրցակիցների դեմ խաղերում, հրավիրել ենք այս անգամ այս ֆուտբոլիստներին։ Ունենք նաև Ադորյան, որը կարող է խաղալ տարբեր դիրքերում, Սևիկյանը կարող է խաղալ, այնպես որ շատ խաղացողներ ունենք հարձակվողական դիրքերում, բայց Կարեն Նալբանդյանը երիտասարդ ֆուտբոլիստ է, լավ մրցաշրջան է անցկացրել և բնականաբար նրան ուշադրության կենտրանում ենք պահում և նա դեռ իր շանսը կստանա»։

Ընթերցեք նաև նիդերլանդացի մասնագետի անդրադարձը ՀՊԼ-ում առկա խնդիրների, Սպերցյանի, Տիկնիզյանի, Սելարայնի ու Գրիգորյանի մասին։

Ասուլիսն ամբողջությամբ՝



Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին ու կմեկնարկի 21։00-ին։

Նախորդ հոդվածը
Կփորձենք հաղթանակի հասնել ու չկրկնել սխալները․ Ժիրայր Շաղոյան
Հաջորդ հոդվածը
Վան՛տ Սխիպը՝ Ուրարտուից ֆուտբոլիստ չհրավիրելու ու ՀՊԼ-ի ցածր ինտենսիվության մասին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։