Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Վան՛տ Սխիպը՝ Սպերցյանի, Տիկնիզյանի, Սելարայնի ու Գրիգորյանի մասին
05 Հունիս 2025 |  1200

Վան՛տ Սխիպը՝ Սպերցյանի, Տիկնիզյանի, Սելարայնի ու Գրիգորյանի մասին

Վաղը կայանալիք Կոսովո-Հայաստան հանդիպումից առաջ տեղի է ունեցել հավաքականի ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանի ու թիմի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպի նախաղային մամուլի ասուլիսը։ Նիդերլանդացի մասնագետը անդրադարձել է Էդուարդ Սպերցյանին, Նաիր Տիկնիզյանին, Էդգար Գրիգորյանին ու Լուկաս Սելարայանին։

Էդուարդ Սպերցյանի մասին․

«Միանգամից երևում է, թե ինչ բարձր մակարդակի ու տաղանդավոր խաղացող է նա։ Ռուսաստանի առաջնությունում նա խաղում է շատ բարձր ինտենսիվությամբ, բացի այդ, նա շատ լավ էներգիա է բերում իր հետ հավաքական և կատարում է հավաքականի տղաներին միավորողի դեր։ Նրա ներկայությունը թիմում շատ կարևոր է, բայց այդ ինտենսիվությունը, որով նա խաղում է, որը նա տալիս է, չի կարող միայնակ անել։ Պետք է ամբողջվ թիմը փորձի ձգտել այդ մակարդակին։ 

Կարծում եմ Սպերցյանին կօգտագործեմ այն դիրքում, որտեղ նա կարող է մաքսիմալ օգուտ տալ, բայց դա կարող է լինել, թե՛ այն դիրքը, որտեղ նա կօգնի խաղի կառուցմանը՝ ստանալով գնդակը և առաջ մղելով այն, թե՛ հարձակվողական վերջին՝ դաշտի 3-րդ հատվածի դիրքը, որտեղ նա կարող է հարմար դիրքում ստանալ գնդակը, հարվածել կամ շատ կարևոր փոխանցում կատարել»։

Նաիր Տիկնիզյանի մասին․

«Բոլորս գիտենք, թե ինչ որակներ ունի Նաիր Տիկնիզյանը։ Նա շատ լավ հարձակվողական ոճի ձախ պաշտպան է և հավաքի ընթացքում նրա ցույց տված որակները մեզ ստիպում են հավատալ, որ նա լավ մարզավիճակում է, բայց ինչպես գիտեք խաղային մարզավիճակը տարբերվում է մարզումային վիճակից։ Պետք է դա տեսնել խաղի ընթացքում։ Լիահույս ենք, որ նա կկարողանա օգնել վաղվա խաղում և եթե ամեն ինչ լավ լինի՝ հաջորդ խաղում, բայց մրցաշրջանի վերջում պետք է շատ հանգամանքներ հաշվի առնել՝ փորձելով գտնել հնարավորինս օպտիմալ տարբերակ, որպեսզի բոլոր խաղացողները լավ հանդես գան»։

Էդգար Գրիգորյանի մասին․

«Էդգար Գրիգորյանը նույնպես շատ լավ ֆուտբոլիստ է։ Նա «Արարատ-Արմենիայի» կազմում մասնակցել է գրեթե բոլոր խաղերին։ Վերջին օրերի ընթացքում շատ լավ մարզավիճակում է, դրանից առաջ որոշակի մկանային խնդիրներ ուներ, բայց արդեն լավ մարզավիճակում է։ Կարծում եմ նա նույնպես պատրաստ է առաջիկա խաղերին»։

Լուկաս Սելարայանի մասին․

«Լուկասի հետ կապված, մարտին նա իրոք ընտանեկան խնդիրներ ուներ։ Այս անգամ իրավիճակն այլ էր։ Սկզբից չէր հաջողվում կապ հաստատել նրա հետ, հետո երբ հաջողվեց կապ հաստատել նրա հետ, ոչ թե ես էի դա անողնը, այլ մարզչական կազմի իսպանացի մասնագետներից մեկը, նա հայտնեց, որ ցանկանում է արձակուրդի գնալ և ես շատ հիասթափվեցի այդ հանգամանքից, որովհետև ֆուտբոլիստն ազգային հավաքական գալուց չպետք է ընտրություն կատարի, հիմա գալիս է, հետո չի գալիս, կամ ինքը ընտրի, երբ է ուզում գալ կամ չգալ, հատկապես, որ սրանք ընկերական խաղեր են, հետո, երբ պաշտոնական խաղեր լինեն կրկին ընտրություն կատարի։ Կրկնում եմ՝ շատ հիասթափված եմ այդ հանգամանքով, բայց նաև ուրախ եմ ու գոհ եմ այն ֆուտբոլիստներից, որոնք այս հավաքին մասնակցել են, որովհետև, կարծում եմ, որ ֆուտբոլիստները պետք է մեծ ցանկությամբ գան հավաքական, ոչ թե ընտրեն, թե երբ գան»։

Ընթերցեք նաև նիդերլանդացի մասնագետի անդրադարձը Կարեն Նալբանդյանի հավաքական չհրավիրելու, ՀՊԼ-ում առկա խնդիրների մասին ։

Ասուլիսն ամբողջությամբ՝



Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին ու կմեկնարկի 21։00-ին։

Նախորդ հոդվածը
Վան՛տ Սխիպը՝ Ուրարտուից ֆուտբոլիստ չհրավիրելու ու ՀՊԼ-ի ցածր ինտենսիվության մասին
Հաջորդ հոդվածը
Ռուի Մոտան կարող է հեռանալ Նոայից

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։