BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հայտնի է՝ ով է լինելու Նոայի նոր գլխավոր մարզիչը
13 Հունիս 2025

Հայտնի է՝ ով է լինելու Նոայի նոր գլխավոր մարզիչը

Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» բաժանվել է գլխավոր մարզիչ Ռուի Մոտայից։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պորտուգալացի մասնագետը, հեռանալով երևանյան ակումբից, պայմանագիր է կնքելու Բուլղարիայի չեմպիոն «Լուդոգորեցի» հետ։

Մամուլում շրջանառվում է «Նոայի» հավանական նոր մարզիչի անունը։ Ինչպես գրում է խորվաթական index.hr-ն, Հայաստանի գործող չեմպիոնի նոր գլխավոր մարզիչ կդառնա Սանդրո Պերկովիչը։

Աղբյուրի փոխանցմամբ, խորվաթ մասնագետի ու «Նոայի» բանակցություններն ավարտական փուլում են։

41-ամյա մասնագետի գլխավորած վերջին ակումբը Զագրեբի «Դինամոն» էր։ Որպես գլխավոր մարզիչ Պերկովիչը աշխատել է նաև «Ռիգայում», Կիպրոսը ներկայացնող «Ակրիտասում», ու «Շտուրմ Գրացի» երիտասարդական թիմում։

Նախորդ հոդվածը
44 միավոր ըմբշամարտում․ Հայ ու մոլդովացի ըմբիշների արտասովոր ցուցանիշը
Հաջորդ հոդվածը
Ձյուդոյի ԱԱ․ Աշիկ Անդրեյանը պարտվեց մեկնարկում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։