BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Մենք առաջնահերթ կարևորում ենք արժեքները․ Նոան՝ Ռուի Մոտայի հեռանալու մասին
13 Հունիս 2025

Մենք առաջնահերթ կարևորում ենք արժեքները․ Նոան՝ Ռուի Մոտայի հեռանալու մասին

Երևանի «Նոան» հայտարարեց Ռուի Մոտայի հեռանալու մասին։

Բուլղարական «Լուդոգորեցի» հայտարարությունից մեկ ժամ անց  «Նոան» հայտարարեց, որ Մոտան ու իր մարզչական շտաբտ հեռացել են թիմից։  

«Տեղեկացնում ենք, որ Ռուի Մոտան հեռանում է «Նոայից»

Շնորհակալություն ենք հայտնում Ռուիին կատարած աշխատանքի և զարգացման այս փուլին համապատասխան արդյունքների համար։

Ընդգծում ենք, որ «Նոայում» մենք առաջնահերթ կարևորում ենք արժեքները։ Շարունակում ենք մեր գերազանցության ճանապարհը՝ հավատարիմ մնալով մեր արժեքներին, նպատակներին և երազանքներին։

Շուտով կհայտարարենք «Նոայի» նոր գլխավոր մարզչի անունը, ով նոր ուժով և բարձր նշաձողով կղեկավարի թիմը դեպի նոր եվրագավաթային մարտահրավերներ»,-ասված է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ 46-ամյա մասնագետը «Նոայի» ղեկը ստանձնել էր նախորդ տարվա հուլիսին՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթելով ՀՊԼ-ում և նվաճելով Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի ուղեգիր։ Մոտայի գլխավորությամբ «Նոան» դարձել է նաև Հայաստանի գավաթակիր։

 

Նախորդ հոդվածը
Լուդոգորեցը ներկայացրեց Մոտային
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել են Արարատ-Արմենիա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։