ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են|
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել են Արարատ-Արմենիա
13 Հունիս 2025

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել են Արարատ-Արմենիա

Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբ են վերադարձել հարձակվող Արայիկ Էլոյանն ու դարպասապահ Արման Ներսեսյանը։

Ֆուտբոլիստները ԲԿՄԱ-ից են վերադարձել «Արարատ-Արմենիա»։ «Բանակայինների» կազմում նրանք հանդես էին գալիս վարձակալության հիմունքներով։ 

Հիշեցնենք, որ թե՛ Էլոյանը, թե՛ Ներսեսյանը Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ են։

Էլոյանը ՀՊԼ-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 10 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ներսեսյանը մասնակցել է 27 հանդիպման՝ բաց թողնելով 44 գոլ, իսկ 4-ում անառիկ պահել սեփական դարպասը։

Ակումբը բարի վերադարձ է մաղթել ֆուտբոլիստներին։

Նախորդ հոդվածը
Մենք առաջնահերթ կարևորում ենք արժեքները․ Նոան՝ Ռուի Մոտայի հեռանալու մասին
Հաջորդ հոդվածը
Հայ ֆուտբոլիստը համալրեց Ալբանիայի չեմպիոնի կազմը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։