Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հայ ֆուտբոլիստը համալրեց Ալբանիայի չեմպիոնի կազմը
14 Հունիս 2025

Հայ ֆուտբոլիստը համալրեց Ալբանիայի չեմպիոնի կազմը

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Միսակ Հակոբյանը, որը վերջին 4 մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս ԲԿՄԱ-ի կազմում, համալրել է Ալբանիայի չեմպիոն «Էգնատիայի» կազմը՝ վարձակալության հիմունքներով։

Հակոբյանը 21 տարեկան է, խաղում է հարձակման գծում։ ՀՊԼ-ի  ավարտված մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 7 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

«Էգնատիան» Ալբանիայի չեմպիոնն է և այս տարի հանդես է գալու ՉԼ-ի որակավորման առաջին փուլում։

«Արարատ-Արմենիան» շնորհավորել է Հակոբյանին՝ մաղթելով նորանոր բարձունքներ հետագա կարիերայում։։

Հիշեցնենք, որ ալբանական ակումբի եվրոպական ուղին 23/24 մրցաշրջանում ընդհատել էր «Արարատ-Արմենիան»՝ հաղթելով հետխաղյա 11-մետրանոցներով ու դուրս գալով ԿԼ-ի որակավորման 2-րդ փուլ։

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները վերադարձել են Արարատ-Արմենիա
Հաջորդ հոդվածը
Նոան ներկայացրեց նոր գլխավոր մարզիչին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։