Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Նոան ներկայացրեց նոր գլխավոր մարզիչին
14 Հունիս 2025

Նոան ներկայացրեց նոր գլխավոր մարզիչին

Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» ներկայացրեց նոր գլխավոր մարզիչին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Նոայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ստանձնել է բուլղարական «Լուդոգոդեցի» ղեկը։

Նրան փոխարինելու է եկել 41-ամյա խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչը։

Պերկովիչը 2024-25 մրցաշրջանի երկրորդ հատվածում գլխավորել է Զագրեբի «Դինամոն», ինչպես նաև մարզել է լատվիական «Ռիգան» և ավստրիական «Շտուրմի» երիտասարդական թիմը։

Նախորդող 3 մրցաշրջանն ընդգրկված է եղել Զագրեբի «Դինամոյի» մարզչական շտաբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական։ Սանդրո Պերկովիչն աշխատել է այնպիսի մարզիչների շտաբներում, ինչպիսիք են Ֆաբիո Կանավարոն, Սերգեյ Յակիրովիչը և Նենադ Բյելիցան։

Խորվաթիայի ամենատիտղոսակիր թիմի հետ մասնագետը դարձել է երկրի եռակի չեմպիոն, մեկական անգամ նվաճել է Գավաթը և Սուպերգավաթը։

Որպես գլխավոր մարզչի օգնական, ընդգրկված է եղել կիպրական «Պաֆոսի» գլխավոր թիմի և Զագրեբի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզչական շտաբներում։

Նախորդ հոդվածը
Հայ ֆուտբոլիստը համալրեց Ալբանիայի չեմպիոնի կազմը
Հաջորդ հոդվածը
Ձեր աջակցությամբ Նոային ու հայկական ֆուտբոլը հասցնենք նոր բարձունքների․ Պերկովիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։