BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
ԿԼ. Արարատ-Արմենիան կխաղա Միրանյանի նախկին թիմի դեմ, Փյունիկն ու Ուրարտուն իմացել են իրենց հնարավոր մրցակիցներին
18 Հունիս 2025

ԿԼ. Արարատ-Արմենիան կխաղա Միրանյանի նախկին թիմի դեմ, Փյունիկն ու Ուրարտուն իմացել են իրենց հնարավոր մրցակիցներին

Հայտնի է դարձել Կոնֆերենցիաների լիգայում որակավորման առաջին փուլը հաղթահարելու դեպքում «Ուրարտուի» և «Փյունիկի» հնարավոր մրցակիցները։ Իր մրցակցին իմացել է նաև Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան», որը պայքարը սկսելու է ԿԼ որակավորման երկրորդ փուլից: Վիճակահանությունը կայացել է շվեյցարական Նիոն քաղաքում տեղակայված ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում:

Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր «Ուրարտուն» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի բելառուսական «Նեման Գրոդնոյի» հետ:  Առաջին փուլի արգելքը հաղթահարելու դեպքում, երկրորդ փուլում երևանյան թիմը կմրցի Սլովակիան ներկայացնող «ԴԱԿ Դունայսկա Ստրեդայի» ակումբի հետ: Այս դիմակայության առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 24-ին և «Ուրարտուի» համար կլինի արտագնա, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 31-ին Երևանում։

Որակավորման առաջին փուլում «Փյունիկի» մրցակիցը, հիշեցնենք, Սան Մարինոն ներկայացնող «Տրե Ֆիորին» է։ Երկրորդ փուլ դուրս գալու դեպքում Եղիշե Մելիքյանի թիմը կխաղա հունգարական  «Էտո Դյոր» թիմի հետ:

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» ԿԼ որակավորման երկրորդ փուլում կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ» թիմի հետ: Երևանյան թիմն առաջին խաղը կանցկացնի տանը, պատասխան հանդիպումը՝ Ռումինիայում: Ըստ նախնական օրացույցի՝ որակավորման երկրորդ փուլի հանդիպումները նախանշված են հուլիսի 24-ին և 31-ին:

Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել նաև, որ «Նոան» ՉԼ որակավորման առաջին փուլում պարտվելու դեպքում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա)-«Միլսամի» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ: 

ԿԼ որակավորման 2025/26 խաղարկության առաջին փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի 10-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 17-ին:

Նախորդ հոդվածը
Նաիրը հիանալի ֆուտբոլիստ է և կարևոր մարդ մեր հանդերձարանում. Լոկոմոտիվի ֆուտբոլիստը՝ Տիկնիզյանի հեռանալու մասին
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Նոայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում պարտվելու դեպքում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։