BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Հայտնի են Նոայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում պարտվելու դեպքում
18 Հունիս 2025

Հայտնի են Նոայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում պարտվելու դեպքում

Շվեյցարիայի Նիոն քաղաքում մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, որ «Նոան» ՉԼ որակավորման առաջին փուլում պարտվելու դեպքում Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում կխաղա ԿուՊՍ (Ֆինլանդիա)-«Միլսամի» (Մոլդովա) զույգի պարտվողի հետ:

Հիշեցնենք՝ Հայաստանի չեմպիոն «Նոան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում կմրցի Չեռնոգորիայի չեմպիոն «Բուդուչնոստի» հետ: Այս զույգի հաղթողը ՉԼ որակավորման երկրորդ փուլում կհանդիպի Հունգարիան ներկայացնող «Ֆերենցվարոշի» հետ:

ՉԼ որակավորման 2025/26 խաղարկության առաջին փուլի հանդիպումները նախատեսված են հուլիսի 8-9-ին, իսկ պատասխան խաղերը՝ հուլիսի 15-16-ին:

«Նոան» առաջին խաղը կանցկացնի Երևանում:

Նախորդ հոդվածը
ԿԼ. Արարատ-Արմենիան կխաղա Միրանյանի նախկին թիմի դեմ, Փյունիկն ու Ուրարտուն իմացել են իրենց հնարավոր մրցակիցներին
Հաջորդ հոդվածը
Բերեզվոսկի. Սպերցյանը կուժեղացնի եվրոպական ցանկացած թոփ-ակումբ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։