BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Բերեզվոսկի. Սպերցյանը կուժեղացնի եվրոպական ցանկացած թոփ-ակումբ
18 Հունիս 2025

Բերեզվոսկի. Սպերցյանը կուժեղացնի եվրոպական ցանկացած թոփ-ակումբ

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» նախկին ֆուտբոլիստ Ռոման Բերեզովսկին կարծիք է հայտնել «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին։

«Արդյոք նա պատրա՞ստ է տեղափոխվել Եվրոպա. արդեն 2-3 տարի է՝ Էդուարդը սա ապացուցում է իր լավ խաղով։ Վերջերս նրան տեսա Հայաստանի ազգային հավաքականում, Սպերցյանը լավ մարզավիճակում է։ Էդուարդը կուժեղացնի Եվրոպայի ցանկացած թոփ ակումբ։ Նա լուրջ մարտական ​​​​միավոր է։

Իհարկե, նա պարտքի զգացում ուներ «Կրասնոդարի» նկատմամբ, բայց օգնեց ակումբին հաղթել Ռուսաստանի առաջնությունում. հուսով եմ՝ ակումբը չի խանգարի նրա կարիերայի զարգացմանը։ Սպերցյանը շատ հավակնոտ է և ցանկանում է փորձել իր ուժերը եվրոպական առաջնությունում», - Բերեզովսկու խոսքերն է փոխանցում «Match» հեռուստաալիքը։

Սպերցյանը «Կրասնոդարի» ակադեմիայի սան է։ Նախորդ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 35 խաղի, խփել 11 գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում։

«Ցուլերի» հետ կիսապաշտպանը դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Էդուարդի պայմանագիրը «Կրասնոդարի» ակումբի հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Կիսապաշտպանի շուկայական արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը
Հայտնի են Նոայի հավանական մրցակիցները՝ ՉԼ որակավորման առաջին փուլում պարտվելու դեպքում
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Հակոբյանի, Բիչախչյանի ու Սերոբյանի թիմերի հնարավոր մրցակիցները՝ 1-ին փուլը հաղթահարելու դեպքում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։