Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հայտնի են Հակոբյանի, Բիչախչյանի ու Սերոբյանի թիմերի հնարավոր մրցակիցները՝ 1-ին փուլը հաղթահարելու դեպքում
18 Հունիս 2025

Հայտնի են Հակոբյանի, Բիչախչյանի ու Սերոբյանի թիմերի հնարավոր մրցակիցները՝ 1-ին փուլը հաղթահարելու դեպքում

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Միսակ Հակոբյանը, Վահան Բիչախչյանն ու Արթուր Սերոբյանը, որոնք հանդես են գալիս համապատասխանաբար ալբանական «Էգնատիայում», լեհական «Լեգիայում» ու մոլդովական «Շերիֆում», իմացել են իրենց հնարավոր մրցակիցներին:

Մասնավորապես, Ալբանիայի չեմպիոն «Էգնատիան», որը ՉԼ-ի որակավորման 1-ին փուլում մրցելու է իսլանդական «Բրեյդաբլիկի» հետ, վերջինիս արգելքը հաղթահարելու դեպքում ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլում կմրցի Լեհաստանի չեմպիոն «Լեխի» հետ։

Պարտության դեպքում «Էգնատիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում կմրցի «Լուդոգորեց» (Բուլղարիա) - «Դինամո Մինսկ» (Բելառուս) զույգի պարտվողի հետ։

Սերոբյանի «Շերիֆը», որը Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում մրցելու է Կոսովոն ներկայացնող «Պրիշտինայի» դեմ՝ հաղթելու դեպքում կմրցի նիդերլանդական «Ուտրեխտի» հետ, իսկ պարտվելու դեպքում՝ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում կհանդիպի «Լարնե» (Հյս․ Իռլանդիա) - «Աուդա» (Լատվիա) զույգի հաղթողի հետ։

Բիչախչյանի «Լեգիան», որը պայքարը սկսելու է Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլից (մրցելու է ղազախական «Ակտոբեի» դեմ), 2-րդ փուլում կմրցի չեխական «Բանիկի» դեմ, իսկ պարտվելու դեպքում ԿԼ-ի 2-րդ փուլում կառճակատվի չեխական «Սպարտա Պրահայի» հետ։

Հայկական թիմերի մրցակիցների կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախորդ հոդվածը
Բերեզվոսկի. Սպերցյանը կուժեղացնի եվրոպական ցանկացած թոփ-ակումբ
Հաջորդ հոդվածը
Sportmedia Inside. Արմատական փոփոխություններ Ալաշկերտում․ Վիստան հեռացել է Վանից ու գնել Ալաշկերտի բաժնեմասը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։