Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
18 Հունվար 2025

Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում

Հայտնի է, թե երբ կկայանան ընտրությունները։

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը չի առաջադրվի   Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում։ Այս մասին հայտնել է Ռոստոմյանն իր ֆեյսբուքյան էջում։ 
 
«Ծանրամարտի համայնքի սիրելի գործընկերներ, ընկերներ, մարզիչներ, մարզիկներ։
Որոշում եմ կայացրել՝ այլևս չառաջադրվել որպես ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի թեկնածու։ Կարծում եմ ժամանակն է (կամ մի բան էլ ուշացած), որ լինեն նոր դեմքեր, նոր ծրագրերով։
2016 թվականից, ինչ-որ իմաստով ճակատագրի բերումով զբաղեցրել եմ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։
Այն ժամանակ ֆեդերացիայի կողմից այդ առաջարկը մեծ հաշվով ինձ համար անսպասելի էր և պայմանավորված էր առկա որոշակի խնդիրներով։
2016 թ-ին ընդունելով առաջարկը՝ ես չէի պատկերացնում, որ կարող է այսքան երկար ղեկավարեմ ծանրամարտի ֆեդերացիան։ Կար պատկերացում, որ մի կարճ փուլ, խնդիրները կարգավորելուց, զարգացման ճիշտ հուն դնելուց հետո, ես կզիջեմ իմ տեղը, ու կկենտրոնանամ իմ հիմնական աշխատանքների վրա։ Բայց կյանքը գնաց այլ՝ իմ չպլանավորած ճանապարհով։
Ես շնորհակալ եմ ֆեդերացիայի բոլոր անդամներից, մարզիկներից, մարզիչներից, որոնց հետ մենք երկար աշխատել ենք՝ հասնելով զգալի արդյունքների։ Իսկ արդյունքներն իսկապես զգալի են, և դա մեր բոլորի համատեղ աշխատանքի պտուղն է։
2016-2024 թթ-ին մեր ծանրամարտիկները բերել են ընդհանուր առմամբ 821 մեդալ, որից ոսկի՝ 327, արծաթ՝ 246, բրոնզ՝ 248։ Այս ցուցանիշը պատիվ կբերի աշխարհի յուրաքանչյուր հզոր, զարգացած պետության։ Մենք դա արել ենք։ Այդ ժամանակահատվածում բոլոր մարզաձևերում Հայաստանի մեդալների 38 տոկոսը բերել են հենց ծանրամարտիկները։ Մենք բերել ենք 4 օլիմպիական մեդալ։
Հայաստանում առկա է ծանրամարտի լրջագույն, փառահեղ ավանդույթներով դպրոց, որի պահպանումը և զարգացումը կարևորագույն խնդիր է։
Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր մարզիչներին. առանց Ձեր անմնացորդ նվիրման նման արդյունքներ հնարավոր չէին լինի։
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանին, ով ամեն օր եղել է մեր մարզիկների ու մարզիչների կողքին, մարդու, որն ունի էական ներդրում, մասնակցություն մեր մարզական փառահեղ պատմության մեջ։
Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հայրենակիցներին, մարզասերներին, որոնց անկեղծ, ջերմ աջակցությունը մեր թիմերին, մարզիկներին տալիս է հաղթելու ուժ և կամք։ Շնորհակալություն։
Հրաչյա Ռոստոմյան
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար»:

Նշենք, որ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը տեղի կունենա հունվարի 22-ին։ 

Նախորդ հոդվածը
Մախաչև-Ծառուկյան մենամարտը չի կայանա
Հաջորդ հոդվածը
Նոայի պաշտպանը հեռացել է թիմից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։