BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Շոկի մեջ էի․ Դա անհնար է․ Էդուարդ Սպերցյանը՝ Թուրքիա հնարավոր տեղափոխության մասին
28 Հունիս 2025

Շոկի մեջ էի․ Դա անհնար է․ Էդուարդ Սպերցյանը՝ Թուրքիա հնարավոր տեղափոխության մասին

Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է Հանրային հեռուստաընկերության «Շաբաթվա սպորտ» հաղորդմանը, որի ընթացքում խոսել է իր հնարավոր տեղափոխության մասին․

«Ապագայիս մասին ոչինչ չեմ կարող հստակ ասել։ Կարո՞ղ եմ մնալ Կրասնոդարում՝ այո, կարող եմ, կարո՞ղ եմ գնալ՝ իհարկե կարող եմ։ Եկեք չկանխատեսենք։ Հիմա մի քիչ հանգիստ եմ այդ հարցում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, բոլոր էլ գիտեն, որ ես շատ եմ ուզում տեղափոխվել, բայց չեմ ուզում շատ մտածել այն մասին, թե ինչ կլինի, եթե չգնամ։ Կյանքը շարունակվում է։ Ես Ռուսաստանի լավագույն ակումբում եմ, ինձ համար այստեղ էլ շատ լավ է։ Ինչ վերաբերում է օրինակ Չեմպիոնների լիգային, իհարկե, ուզում եմ մասնակցել։ Դա մանկության երազանք է, հույս ունեմ կստացվի։ Ինչ վերաբերվում է թուրքական ակումբներին, երբ լսեցի այդ լուրերը՝ շոկի մեջ էի։ Դա անհնար է»։

Հիշեցնենք, որ Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ՝ այդ թվում «Մանչեսթեր Յունայթեդը»։ Մամուլում տարածված լուրերի համաձայն 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով ժամանակին հետաքրքրված են եղել «Գալաթասարյը» ու «Տրաբզոնսպորը»։

Նախորդ հոդվածը
Սեպտեմբերի 13-ին կայանալիք Mix Fight 58-ը կհեռարձակվի 200 երկրում
Հաջորդ հոդվածը
Մ15 ԵԱ․ 1 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ․ Հունահռոմեականների արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։