BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Մ15 ԵԱ․ 1 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ․ Հունահռոմեականների արդյունքները
28 Հունիս 2025

Մ15 ԵԱ․ 1 ոսկի, 3 արծաթ, 2 բրոնզ․ Հունահռոմեականների արդյունքները

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականի անդամները 1 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Իտալիայի Կաորլե քաղաքում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում:

Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոն կոչմանն է արժանացել 68 կգ քաշային Արամ Սարգսյանը, որը եզրափակիչում 9։0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին։ 

41 կգ քաշային Վահան Գրիգորյանը, 48 կգ Նարեկ Ալեյանը և 62 կգ Պավել Նազարյանը դարձել են մրցաշարի փոխչեմպիոններ։ 44 կգ Վարդան Սահակյանը և 52 կգ Գեղամ Եղիազարյանը նվաճել են բրոնզե մեդալ։

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Հիշեցնենք, որ 6 մեդալ էին նվաճել ու թիմային 2-րդ տեղն էին զբաղեցրել նաև ազատոճայինների ըմբիշները։  

Նախորդ հոդվածը
Շոկի մեջ էի․ Դա անհնար է․ Էդուարդ Սպերցյանը՝ Թուրքիա հնարավոր տեղափոխության մասին
Հաջորդ հոդվածը
Փյունիկի պաշտպանը տեղափոխվեց Ուրարտու

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։