Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին| Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին| Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| Հայաստանի Գավաթ․ Շիրակը նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով 1-ին խմբի ներկայացուցչին| Հայաստանի Մ-17 հավաքականը զիջեց Հյուսիսային Իռլանդիային| Նոա-Սիգմա Օլոմոուց հանդիպման Հյուսիսային և Հարավային տրիբունաների տոմսերը հասանելի են անվճար|
ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիսի վարկանիշային աղյուսակը․ Հայ շախմատիստների դիրքը
03 Հուլիս 2025 |  306

ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիսի վարկանիշային աղյուսակը․ Հայ շախմատիստների դիրքը

ՖԻԴԵ-ն հրապարակել է հուլիսի վարկանիշային թարմացված աղյուսակը։

Այն շարունակում է գլխավորել Աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը 2839 վարկանիշով։ 2-րդ տեղում ԱՄՆ-ն ներկայացնող Հիկարու Նակամուրան է՝ 2807 վարկանիշով։ 3-րդ տեղում, 2784 վարկանիշով, Ֆաբիանո Կարուանան է, որը կրկին ներկայացնում է ԱՄՆ-ն։

Լավագույն հնգյակում են նաև Ռամեշբաբու Պրագնանանդհան ու Արջուն Էրգայիսին, իսկ աշխարհ գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուն նահանջել է 6-րդ հորիզոնական։ Այս շախմատիսները ներկայացնում են Հնդկաստանը։

Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը բարելավել է դիրքը 1 հորիզոնականով ու այժմ 15-րդն է՝ 2742 վարկանիշով։

Հայաստանի ներկայացուցիչների լավագույն արդյունքն ունի Շանթ Սարգսյանը, որը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 3 հորիզոնականով ու 2669 վարկանիշով 55-րդն է։ Լավագույն 100 շախմատիստների ցանկում տեղ է գտել նաև Հրանտ Մելքումյանը։ Վերջինս 3 հորիզոնականով առաջադիմել է ու 2636 վարկանիշով այժմ 91-րդն է։

Կանանց վարկանիշային ցանկը շարունակում է գլխավորել չինացի Հոու Իֆանը՝ 2633 վարկանիշով։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն Էլինա Դանիելյանինն է։ Նա 2403 վարկանիշով 43-րդ հորիզոնականում է։ Լիլիթ Մկրտչյանն էլ 46-րդն է՝ 2396 վարկանիշով։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

 

Նախորդ հոդվածը
Շատ դժվար հանդիպում է լինելու մեզ համար․ Նոայի մարզիչը՝ Բուդոչնոստի հետ դիմակայության մասին
Հաջորդ հոդվածը
Փյունիկի ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա Սարդարապատում

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։