BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Խորվաթ վինգերը կարիերան կշարունակի Նոայում․ Կնքվել է 2 տարվա պայմանագիր
03 Հուլիս 2025

Խորվաթ վինգերը կարիերան կշարունակի Նոայում․ Կնքվել է 2 տարվա պայմանագիր

Խորվաթ վինգեր Մարին Յակոլիշը 2 տարվա պայմանագիր է կնքել «Նոայի» հետ։ Այս մասին տեղեկացնում է index.hr-ն։

Մարին Յակոլիշը 28 տարեկան է։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 միլիոն եվրո։

Խորվաթ վինգերի վերջին ակումբը եղել է ավստրալիական «Մակարտուրը», որի կազմում նա մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 10 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։

Յակոլիշը «Անժեի» կազմում մասնակցել է Լիգա 1-ի 11 հանդիպման։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև բելգիական, խորվաթական թիմերիում, կիպրական «ԱԵԿ»-ում ու ավստրալիական «Մելբուրն Սիթիում»։

Ավելի վաղ, «Նոան» հայտարարել էր Էրիկ ԲոակյեիԱրամ Խամոյանի, Դավիթ ՍուալեհեիԱլեն Գրգիչի ու Տակուտո Օշիմայի տեղափոխությունների մասին։

Հետևե՛ք մեզ՝ Instagram-ում, Telegram-ում, TikTok-ում։

Նախորդ հոդվածը
Նոան հաստատեց Հարությունյանի տեղափոխությունը
Հաջորդ հոդվածը
Տիգրան Եսայանը հեռացել է Արարատի գլխավոր մարզչի պաշտոնից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։