BazaResidence
Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ| Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)|
ՀԹՖ նախագահը Լոնդոնում հանդիպել է թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ
09 Հուլիս 2025

ՀԹՖ նախագահը Լոնդոնում հանդիպել է թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանն ու գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանը հունիսի 2-7-ը պաշտոնական այցով Միացյալ թագավորությունում էին, որտեղ հետևել են Ուիմբլդոնի մրցաշարի հանդիպումներին։

Լոնդոնում ՀՀ թենիսի ֆեդերացիայի նախագահը հանդիպել է թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ, միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Դեյվիդ Հագերտի հետ։
Ճանաչողական և գործնական խոսակցության ընթացքում միջազգային ֆեդերացիայի նախագահին ներկայացվել է Հայաստանում թենիսի վիճակը և զարգացման հեռանկարները։ Վարդան Զաքարյանը մանրամասն ներկայացրել է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կառուցված թենիսի 9 բաց և 4 փակ կորտերի, դրանց հիման վրա թենիսի ակադեմիա ստեղծելու գաղափարը։ Միջազգային ֆեդերացիայի նախագահը խոստացել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի թենիսի ֆեդերացիային՝ նմանօրինակ լավ նախաձեռնությունների համար և ընդունել է ՀԹՖ նախագահի հրավերն ու 2026 թվականին կայցելի Հայաստան։
Դեյվիդ Հայգերտիի հետ քննարկվել են նաև 2027 թվականի ITF-ի տարեկան ընդհանուր ժողովը Երևանում անցկացնելու, ինչպես նաև 2026 թվականի Դևիսի գավաթի Եվրոպայի 4-րդ գոտու մրցաշարը Հայաստանում կազմակերպելու հարցերը։
Քննարկվել են նաև ITF-ի մասնագետների, մարզիչների, մրցավարների, փորձագետների Հայաստան այցերի կազմակերպման և այլ հարցեր։
Անգլիա կատարած այցի ընթացքում Վարդան Զաքարյանը հանդիպել է նաև Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Պեդերսենի հետ։ Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քաջատեղյակ էր Հայաստանում թենիսի բնագավառում եղած լրջագույն փոփոխություններին և գալիք ծրագրերին։
Պարոն Պեդերսենը տեղեկացրել է, որ քննարկվում է 2027-2028 թվականներին թենիսի Եվրոպայի տարեկան ընդհանուր ժողովի անցկացնումը Երևանում․
«Դա մեծագույն պատիվ է ինչպես մեր ֆեդերացիայի, այնպես էլ համոզված եմ իմ երկրի համար»-ընդգծել է Վարդան Զաքարյանը՝ ավելացնելով, որ և՛ ինքը, և՛ ֆեդերացիան ամեն ինչ կանեն այդ կարևորագույն միջոցառումը լավագույնը կազմակերպելու համար։
Այցի վերջում Վարդան Զաքարյանը հանդիպել է Անգլիայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Սենդի Փրոքտերի հետ։ Անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում նախագահները քննարկել են երկու երկրներում թենիսի զարգացման հնարավոր բոլոր ուղիների, ծրագրերի և աջակցությունների հարցերը։ Վարդան Զաքարյանը խորին շնորհակալություն է հայտնել տիկին Փրոքտերին՝ նրան հրավիրելով Հայաստան։ Հայաստանի ֆեդերացիայի նախագահը շուրջ մեկ տասնյակ այլ հանդիպումներ է ունեցել առանձին երկրների ներկայացուցիչների, թենիսի անվանի մասնագետների և հանրահայտ մարզիկների հետ։
 
 
 
 
 
 

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը ջախջախել է Ջիբրալթարին
Հաջորդ հոդվածը
Գիտենք Նեմանի ուժեղ ու թույլ կողմերը․ Ժիրայր Մարգարյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։