BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Գիտենք Նեմանի ուժեղ ու թույլ կողմերը․ Ժիրայր Մարգարյան
09 Հուլիս 2025

Գիտենք Նեմանի ուժեղ ու թույլ կողմերը․ Ժիրայր Մարգարյան

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի «Ուրարտու»-«Նեման» դիմակայության առաջին խաղից առաջ տեղի է ունեցել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի ու պաշտպան Ժիրայր Մարգարյանի մամուլի ասուլիսը։

Մարգարյանը նշել է, որ նախապատրաստական շրջանը համարում է լավ։ Թիմը կարողացել է ընկերական խաղերով պատրաստվել «Նեմանի» դեմ խաղին։

«Թիմում մթնլորոտը շատ լավ է, տրամադրված ենք հաղթանակի։ Կարևոր էր, որ հաղթեցինք Թբիլիսիի «Դինամոյին», այս խաղից առաջ կարևորը հաղթանակն էր։

Մարզիչը մեզ համար նոր չէ։ Մենք ճանաչում ենք նրան։ Կարելի է ասել, որ նույն մարտավարությունն է, մի քանի բաներ փոփոխված։ Կարևորն այն է, որ մարզիչները սիրում են գնդակով խաղալ ու մենք հարմարվել ենք խաղին։ Կարծում եմ խոչընդոտներ չի լինի։

Դիտել ենք «Նեմանի» խաղերը։ Գիտենք ուժեղ ու թույլ կողմերը։ Ֆիզիկապես պատրաստված թիմ է, բայց մենք չենք վախենում, կոպիտ ասած, ու պատրաստ ենք խաղին։

«Նեմանից» ոչ մեկին չեմ ճանաչում, բայց գիտեմ, որ ունեն լավ ֆուտբոլիստներ։ Կառանձնանցեմ հենակետային ֆուտբոլիստին», - ասել է Մարգարյանը։

Հիշեցնենք, որ «Ուրարտու»-«Նեման» հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին «Ուրարտու» մարզադաշտում ու կմեկնարկի 20։30-ին։

Նախորդ հոդվածը
ՀԹՖ նախագահը Լոնդոնում հանդիպել է թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահի հետ
Հաջորդ հոդվածը
Շատ լավ տրամադրությամբ մոտենում ենք վաղվա հանդիպմանը․ Ռոբերտ Արզումանյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։