BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ցրվենա Զվեզդան ու Պուշաշ Ակադեմիան ոչ-ոքի խաղացին․ Տիկնիզյանն ու Հարությունյանը մասնակցեց խաղին
13 Հուլիս 2025

Ցրվենա Զվեզդան ու Պուշաշ Ակադեմիան ոչ-ոքի խաղացին․ Տիկնիզյանն ու Հարությունյանը մասնակցեց խաղին

2025/26 մրցաշրջանին պատրաստվող «Ցրվենա Զվեզդան» ու «Պուշկաշ Ակադեմիան» ընկերական հանդիպում անցկացրին, որն ավարտվեց 1։1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպաններ Նաիր Տիկնիզյանն ու Գեորգի Հարությունյանն ընդգրկված էին համապատասխանաբար «Ցրվենա Զվեզդայի» ու «Պուշկաշ Ակադեմիայի» մեկնարկային կազմերում։

Տիկնիզյանը փոխարինվեց 87-րդ րոպեին, իսկ Հարությունյանը մասնակցեց ողջ հանդիպմանը։

Մինչ եվրագավաթային հանդիպումները, Սերբիայի գործող չեմպիոնն առաջնության 1-ին տուրում կմրցի «Յավոր Իվանիցայի», իսկ Հունգարիայի փոխչեմպիոնը «Կազինբարցիկայի» հետ, որի կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը։

Հիշեցնենք, սերբական «Ցրվենա Զվեզդան» Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում մրցելու է «Վիկինգուր»-«Լինքոլն Ռեդ Իմփս» զույգի հաղթողի, իսկ հունգարական «Պուշկաշ Ակադեմիան», Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում, կիպրական «Արիս Լիմասսոլի» հետ։

Նախորդ հոդվածը
ԲԿՄԱ-ն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում
Հաջորդ հոդվածը
Լեգիան նվաճեց Լեհաստանի Սուպերգավաթը․ Բիչախչյանը մասնակցեց խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։