Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Հայ շախմատիստները մասնակցում են Խանտի-Մանսիյսկի միջազգային մրցաշարին
16 Հուլիս 2025

Հայ շախմատիստները մասնակցում են Խանտի-Մանսիյսկի միջազգային մրցաշարին

ՌԴ Խանտի-Մանսիյսկում  մեկնարկել է շախմատի աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովին նվիրված 22-րդ միջազգային  մրցաշարը: Հանդես են գալիս առնվազն 2600 վարկանիշային միավոր ունեցող գրոսմայստերները:

Նրանք են՝  Ռաունակ Սադհվանին (Հնդկաստան), Վլադիսլավ Արտեմևը (Ռուսաստան), Շանթ Սարգսյանը (Հայաստան), Շամսիդին Վոհիդովը (Ուզբեկստան), Սանան Սյուգիրովը (Հունգարիա), Վլադիմիր Մալախովը (Ռուսաստան), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսին (Իսպանիա), Մոհամմադ Ամին Տաբատաբային (Իրան), Հայկ Մարտիրոսյանը (Հայաստան) և Արսենի Նեստերովը (Ռուսաստան)։ Տասնյակը ներկայացված է ըստ գործակիցների:

Մասնակիցները  կխաղան շրջանաձև մրցակարգով ՝ 9 փուլով։ Բացի այդ, մարզաձևի միջազգային ֆեդերացիան մրցումները ներառել է FIDE Circuit շարքում։ Այն ընդգրկում է մրցաշարեր, որոնց արդյունքների համաձայն լավագույն շախմատիստը կստանա 2026թ. հավակնորդների մրցաշարի մասնակցության  ուղեգիր։

2024թ. արդյունքների հիման վրա ամերիկացի Ֆաբիանո Կարուանան  արդեն նվաճել է հավակնորդների մրցաշարի ուղեգիր։

Հատուկ իրադարձություն կլինի հուլիսի 20-ը ՝ շախմատի միջազգային օրվա տոնակատարությունը: Մասնակիցները կպայքարեն  նաև դրամական մրցանակների  / հիմնադրամը կազմում է  13,7 միլիոն ռուբլի / արժանանալու  համար:  

Հաղթողի անունը հայտնի կդառնա հուլիսի 24-ին:

Նախորդ հոդվածը
ԿԼ. Որակավորման երկրորդ փուլում Ուրարտուի հնարավոր մրցակիցը փոխվել է
Հաջորդ հոդվածը
Սյունիքը 2 նորեկ ունի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։