BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Պարտության համար ես ինքս ամաչել եմ․ Ունենք շանս ու պարտավոր ենք անցնել այս թիմին․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)
16 Հուլիս 2025

Պարտության համար ես ինքս ամաչել եմ․ Ունենք շանս ու պարտավոր ենք անցնել այս թիմին․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլի «Փյունիկ»-«Տրե Ֆիորի» դիմակայության պատասխան խաղից առաջ տեղի է ունեցել երևանյան ակումբի ֆուտբոլիստ Դանիել Աղբալյանի ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մամուլի ասուլիսը։

Աղբալյանը խոսել է «Փյունիկ» տեղփոխության, թիմում մրցակցության ու «Տրե Ֆիորիից» կրած պարտության մասին, իսկ Մելիքյանը խոսել է նախորդ խաղում պարտության, թիմում մթնոլորտի ու անհամաձայնությունների մասին․

«Պատրաստ էինք, թե պատրաստ չէինք՝ իրավունք չունեինք պարտվելու և իրավունք էլ չունենք պատճառաբանելու, թե ինչու այդպես ստացվեց։ Պարտավոր էինք հաղթել։ Ես ինքս ամաչել եմ, պետք է հաղթեինք, բայց փառք Աստծո ունենք շանս ուղղելու։ Մեր առաջադրանքն այս թիմին անցնելն է, մենք պարտավոր ենք ու ամեն ինչ կանենք, որ դուրս գանք հաջորդ փուլ»։

Մելիքյանը նշել է, որ թիմում առողջ մթնոլորտ է, սակայն իր համար էլ է անհասկանալի, որ իր հայտարարությունից հետո ակումբի նախագահն այլ հայտարարությամբ է գալիս․ «Չգիտեմ, դա ինչու է արվում, բայց հարգանքն ու վերաբերմունքը կա։ Ես լիովին նվիրված աշխատում եմ իմ թիմի հետ ու ամեն ինչ պոզիտիվ է։ Բոլորիս վրա ազդել է այս պարտությունը, բայց դա տվեց թիմին փորձ, իսկ ինձ, որպես գլխավոր մարզիչ, տվեց ոչ թե փորձ, այլ առիթ էր ավելի ճիշտ հասկանալու համար, թե ինչպես են աշխատում մեր հետ ու ինչպես պետք է նայել ամեն ինչին», - նշել է մասնագետը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ Սան Մարինոյում կայացած խաղում «Փյունիկը» զիջել էր նվազագույն հաշվով։ Պատասխան խաղը կկայանա հուլիսի 16-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20։00-ին։ Մուտքն ազատ է։

Նախորդ հոդվածը
ՉԼ․ Նոան Ֆերենցվարոշի հետ կխաղա Աբովյանում․ Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձակազմը
Հաջորդ հոդվածը
Եկել ենք հաջորդ փուլ անցնելու համար․ Ռոբերտ Արզումանյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։