BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին
18 Հուլիս 2025

ԿԳՄՍ նախարարն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսային և գործադիր տնօրեն Կամիլ Նովակին, որոնք Հայաստան են ժամանել բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնությանը հետևելու նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության անցկացումը Հայաստանին վստահելու համար:

«Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն է հյուրընկալել 21 երկրի հավաքականների և պատվիրակությունների: Սա մեր երկրում խաղային մարզաձևերից կազմակերպվող կարևոր խոշոր միջազգային միջոցառում է: ՀՀ կառավարությունը և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներդրել են բոլոր ջանքերը՝ մրցաշարն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով ՖԻԲԱ Եվրոպայի հետ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի համագործակցության զարգացումը:

Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ միջազգային մրցաշարերի հյուրընկալումը ՀՀ կառավարության սպորտային քաղաքականության կարևոր ուղղություններից է, որը ներառված է ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024–2030 թվականների ռազմավարության մեջ։

Ներկայացնելով բասկետբոլի զարգացման և մասսայականացման ուղղությամբ իրականացված ծրագրերը՝ նախարարը նշել է՝ այս տարի ՀՀ վարչապետի հովանու ներքո առաջին անգամ անցկացվել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարը, որի համայնքային փուլերին մասնակցել է շուրջ 8 հազար դպրոցական՝ ՀՀ բոլոր մարզերից։ Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ նախատեսվում է ապագայում նմանօրինակ մրցաշարեր անցկացնել նաև համալսարանական մակարդակում։

ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսան շնորհակալություն է հայտնել ընդունելության և Եվրոպայի Մ20 տարեկանների B դիվիզիոնի առաջնության պատշաճ կազմակերպման համար:

«Եվրոպայի 21 հավաքականներ այս օրերին վայելում են Հայաստանի հյուրընկալությունը և լավագույնս կազմակերպված մրցաշարը: ՖԻԲԱ-ն իր լիակատար աջակցությունն է հայտնում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային և հաճելիորեն տպավորված է մրցաշարի անցկացման որակից»,- ասել է Գարբախոսան՝ ընդգծելով, որ առանց պետական աջակցության՝ նմանօրինակ խոշոր մրցաշարի անցկացումը հնարավոր չէր լինի:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է սպորտային ենթակառուցվածքների բարելավման, նոր մարզահամալիրների կառուցման և վերանորոգման ծրագրերը:

«Մեր երկրում անցկացվող միջազգային մրցաշարերը դիտարկում ենք որպես ներդրում սպորտային ենթակառուցվածքների հարստացման և գույքով համալրման ուղղությամբ, որոնք անպայմանորեն նպաստելու են կոնկրետ մարզաձևերի զարգացմանն ու մասսայականացմանը», - ընդգծել է նախարարը՝ հույս հայտնելով, որ ՖԻԲԱ Եվրոպայի հետ համատեղ առաջին նախաձեռնությունը կդառնա լավ նախադեպ՝ ապագայում ավելի շատ միջազգային միջոցառումներ Հայաստանում կազմակերպելու համար։

Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության Բ դիվիզիոնի շրջանակում Հայաստանի հավաքականը հուլիսի 18-ին կմրցի Պորտուգալիայի հավաքականի հետ՝ 9-16-րդ տեղերի համար պայքարում։ Հանդիպումը կկայանա Սպորտի կառավարման ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի ժամը 18:30-ին:

Նախորդ հոդվածը
Արոնյանը հաղթել է Մագնուս Կարլսենին ու Հիկարու Նակամուրային՝ դուրս գալով կիսաեզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Այս խաղից հետո մեր եվրոպական ուղին նոր սկսվում է․ Եղիշե Մելիքյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։