Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Տիկնիզյանը ճանաչվել է Լինքոլն Ռեդ Իմփս-Ցրվենա Զվեզդա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
23 Հուլիս 2025

Տիկնիզյանը ճանաչվել է Լինքոլն Ռեդ Իմփս-Ցրվենա Զվեզդա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Լինքոլն Ռեդ Իմփս»-«Ցրվենա Զվեզդա» (0Ж1) հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

Այս մասին տեղեկացրել է Սերբիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը։  

Տիկնիզյանը լավագույնն է ճանաչվել երկրպագուների քվեարկության արդյունքում։

«Ցրվենա Զվեզդայի» երկրպագուները ջերմորեն են ընդունել պաշտպանին։ Ահա ֆուտբոլիստին ուղղված մի քանի մեկնաբանություն․

«Գերազանց պաշտպան է։ Նա արագ է, ինչպես կայծակը։ Սխալներ թույլ չի տալիս։ Ուրախ եմ, որ տևական դադարից հետո կունենանք եզրային պաշտպաններ, որոնք կմիանան գրոհներին»։

«Անհավատալի է։ Նա հիանալի ֆուտբոլիստ է»։

«Լավագույն տրանսֆերը, որը ուժեղացրել է թիմը»։

Հիշեցնենք, որ ՉԼ-ի որակավորման 2-րդ փուլի 1-ին խաղում 10 հոգով մնացած «Ցրվենա Զվեզդան» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Նաիր Տիկնիզյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։

Այս զույգի պարտվողը, Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում մրցելու է «Նոա»-«Ֆերենցվարոշ» զույգի պարտվողի հետ։

Նախորդ հոդվածը
Հարոյանը հավաքականում լավագույններից մեկն է, բայց իր խաղաոճով ու որակներով չի համապատասխանել մեզ․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մեր նպատակը յուրաքանչյուր խաղում հաղթելն ու առաջ շարժվելն է․ Տուլիպա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։