Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ամառային ունիվերսիադայի հաղթող (տեսանյութ)
26 Հուլիս 2025

Համլետ Մանուկյանը` Համաշխարհային ամառային ունիվերսիադայի հաղթող (տեսանյութ)

Գերմանիայում ընթացող Համաշխարհային ամառային ունիվերսիադայում Հայաստանի ներկայացուցիչ, մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժաձևում նվաճել է ոսկե մեդալ։

Մանուկյանը վաստակել է 14,933 միավոր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մամիկոն Խաչատրյանն էլ 11,933 միավորով զբաղեցրել է 8-րդ տեղը։

Հիշեցնենք, որ այս վարժաձևի որակավորման փուլի 1-ին 3 հորիզոնականները զբաղեցրել էին հայ մարմնամարզիկները, սակայն Գագիկ Խաչիկյանը, ըստ խաղերի կանոնակարգի, չի որակավորվել եզրափակիչին։

Սա Հայաստանի 1-ին մեդալն էր Համաշխարհային ամառային ունիվերսիադայում։

Նշենք, որ 17-ամյա Մանուկյանն այս տարի դարձել է նաև Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի բացարձակ գավաթակիր։

Նախորդ հոդվածը
Նիգերիացի կիսապաշտպանը տեղափոխվել է Ալաշկերտ
Հաջորդ հոդվածը
Հրաձգության ԵԱ․ Հայաստանի ներկայացուցիչները ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։