BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Փոքր բրոնզե մեդալ՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում
30 Հուլիս 2025

Փոքր բրոնզե մեդալ՝ ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում հուլիսի 30-ին մրցելույթները սկսել են 88 կգ քաշային տղաները: Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Հայաստանի հավաքականից այս քաշային կարգում հանդես են գալիս Ալեն Զուրաբյանն ու Հայկ Հարությունյանը:
Ալենը Զուրաբյանը պոկում վարժությունում բարձրացրել է 125 կգ: Հրում վարժությունում Զուրաբյանը երեք հաջող մոտեցում ունեցավ՝ 160, կգ 165կգ, 170կգ: Այս ձևում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտի 295 կգ արդյունքով՝ հայ ծանրորդը 5-րդն է:

Հայկ Հարությունյանը պոկեց միայն 125 կգ և հրեց՝ 161 կգ: Երկամարտի 286 կգ արդյունքով՝ Հարությունյանը 6-րդն է այս առաջնությունում:

Նախորդ հոդվածը
Հրաձիգ Գոհար Հարությունյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հաջորդ հոդվածը
Ֆերենցվարոշ-Նոա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։