BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Խաղում էինք լավ մրցակցի դեմ. արեցինք առավելագույնը. Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչ
31 Հուլիս 2025

Խաղում էինք լավ մրցակցի դեմ. արեցինք առավելագույնը. Նոայի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչ

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում հունգարական «Ֆերենցվարոշից» կրած արտագնա պարտությունից հետո կիսվել է տպավորություններով:

«Շնորհավորում եմ «Ֆերենցվարոշին» Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու կապակցությամբ։ Ցանկանում եմ հաջողություններ հետագայում։ Ինչպես նաև շնորհավորում եմ իմ խաղացողներին, քանի որ հանդիպման մեծ մասում լավ տեսք ունեինք: Խաղում էինք լավ մրցակցի դեմ։ Արեցինք առավելագույնը, և դրա համար էլ ես երջանիկ եմ, և մենք շատ բան կսորովորենք այս խաղից։

Մենք լսում և զգում էինք երկրպագուների ներկայությունն այստեղ։ Նրանց ձայները լսելի էին, և աջակցությունը մեծ էր։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր հայ երկրպագուներին, որոնք եկել էին մարզադաշտ։ Դա մեծ նշանակություն ունի մեզ համար։ Եվ ես հույս ունեմ, որ մենք նրանց հուսախաբ չենք արել։ Ինչպես նշեցի, իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ տվեցին, ինչ ունեին այդ պահին։ Ես հույս ունեմ, որ մենք նման աջակցություն կունենանք ամբողջ մրցաշրջանի ընթացքում», - մարզչի խոսքերն է փոխանցում «Նոայի» մամուլի քարտուղարությունը:

«Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմփսի» հետ։

Նախորդ հոդվածը
Պետրոս Ավետիսյանը՝ Գանձասարի ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Տարոն Ոսկանյանը կարիերան կշարունակի Գանձասարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։