Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Հարություն Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր
31 Հուլիս 2025

Հարություն Հովհաննիսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության +94 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը երկամարտի 346 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր:

Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցմամբ բարձրացրել է 150, 156 և 160 կգ կշռող ծանրաձողերը: Վերջին մոտեցմամբ նա նաև Եվրոպայի պատանիների նոր ռեկորդ է սահմանել և այս վարժությունում ևս դարձել ոսկե մեդալակիր:

Հրում վարժությանը Հովհաննիսյանը բարձրացրել է 180 ու 186 կգ ծանրաձողերը: Այս վարժությունում Հովհաննիսյանը երկրորդն էր:

Նախորդ հոդվածը
Պաշտոնական. Բոսնիացի հարձակվողը կարիերան կշարունակի Նոայում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։