BazaResidence
Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ| Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)|
Հայ շախմատիստների արդյունքները Հունաստանի միջազգային մրցաշարում
05 Օգոստոս 2025

Հայ շախմատիստների արդյունքները Հունաստանի միջազգային մրցաշարում

Հունաստանի Կավալա քաղաքում ավարտվել է «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:

Մրցաշարի Ա խմբում գրոսմայստեր Էմին Օհանյանը 9 հնարավորից վաստակել է 6,5 միավոր և զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:

ՖԻԴԵ-ի վարպետ Մանվել Առաքելյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը 14 տարեկանների պայքարում:


Վարպետության թեկնածու Տիգրան Համբարձումյանը վաստակել է 5,5 միավոր և լրացրել է միջազգային վարպետի իր առաջին նորման: Տիգրանը նաև 106,8 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը:

Արեն Մնացականյանը վաստակել է 5 միավոր և 98 կետով բարելավել է իր միջազգային վարկանիշը: Այս արդյունքով Արենը հաղթահարել է վարպետության թեկնածու դառնալու համար անհրաժեշտ 2200-ի վարկանիշային շեմը:

Մրցաշարի Բ խմբում Ալեն Հակոբյանը վաստակել է 6,5 միավոր և բարելավել է իր միջազգային վարկանիշը 123,6 կետով:

Դավիթ Մելքոնյանը վաստակել է 5,5 միավոր և զբաղեցրել է առաջին հորիզոնականը 10 տարեկանների պայքարում:


Մրցաշարի Գ խմբում Արամայիս Ավթանդիլյանը վաստակել է 7 միավոր և զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Մրցաշարի Դ խմբում հաղթող է ճանաչվել Ռուբեն Ղարագյոզյանը, որը վաստակել է 7.5 միավոր:

Նախորդ հոդվածը
Մալխաս Ամոյանը՝ Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածը
Ռուս կիսապաշտպանը հեռացել է Ուրարտուից. նա թիմին միացել էր ձմռանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։