BazaResidence
Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)|
Ֆրանսիացի պաշտպանը տեղափոխվեց Փյունիկ
25 Հունվար 2025

Ֆրանսիացի պաշտպանը տեղափոխվեց Փյունիկ

Ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուն կարիերան կշարունակի «Փյունիկում»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

«Ուրախ ենք հայտնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպան Ժոել Բոպեսուի հետ։

Մեր նորեկի նախորդ ակումբը եղել է Լիտվայի գործող չեմպիոն «Ժալգիրիսը», որտեղ նա հանդես է եկել 2021 թվականից։ Բոպեսուն լիտվական ակումբի կազմում 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն, մեկական անգամ էլ Լիտվայի գավաթակիր և Սուպերգավաթակիր: Հետաքրքական է, որ Ժոելը «Ժալգիրիսի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի շրջանակում մասնակցել է «Փյունիկի» դեմ երկու հանդիպումներին։

Պաշտպանը կարիերայի սկզբում խաղացել է ֆրանսիական «Արլեսի» երկրորդ թիմում, այնուհետև՝ «Շատորուում», «Կալեում» և «Էպինալում»։

29-ամյա ֆուտբոլիստը պաշտպանել է նաև Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Սկոպյեի» և «Ռաբոտնիչկիի» գույները։ 2020 թվականին ֆրանսիացին տեղափոխվել է Լատվիա, որտեղ մեկ տարի հանդես է եկել «Ռիգայի» կազմում և դարձել երկրի չեմպիոն։

Բոպեսուն իր կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 276 հանդիպում, դարձել 13 գոլի և 39 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Ժոելին մաղթում ենք բարի գալուստ ու հիշարժան ելույթներ մեր ակումբի գույներով»,-ասված է ակումբի հայտարարությունում:

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Փյունիկը» 17 խաղից հետո 37 միավորով 3-րդ տեղում է ու 3 միավոր է զիջում 16 խաղ անցկացրած, առաջատար «Նոային»։ 

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը խզել է պայմանագիրը Աբրահամ Խաշմանյանի հետ
Հաջորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։