Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով| ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը| Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)| ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր| ԲԿՄԱ-ն ու Գանձասարը ոչ-ոքի խաղացին| Նոան զիջեց Մոսկվայի Լոկոմոտիվին|
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում
25 Հունվար 2025 |  351

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հունվարի 25-ից փետրվարի 1-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ պատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի հերթական հանդիպումներին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Ֆուտզալի ազգային ընտրանին փետրվարի 1-ին Երևանում կընդունի Ալբանիայի հավաքականին, իսկ փետրվարի 5-ին հյուրընկալվի նույն թիմին նրա հարկի տակ։ Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։

 

Ալբերտ Աղաջանով — ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան)
Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ»
Արթուր Մկրտչյան – «Երևան»
Սուրեն Ղազարյան — «Երևան»

 

Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան)
Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան)
Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան)
Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան)
Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան)
Ռաֆիկ Մելիքյան – «Երևան»
Գարեգին Մաշումյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Կարեն Խատուև – «Երևան»
Աղասի Եղիազարյան – «Երևան»
Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ»
Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»

ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ Առաջին երկու տուրերից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 4 միավոր և Ղազախստանի հետ միասին կիսում է 6-րդ խմբի առաջին հորիզոնականը։

Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։

Նախորդ հոդվածը
Ֆրանսիացի պաշտպանը տեղափոխվեց Փյունիկ
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Կրասնոդարից տեղափոխվեց հունգարական թիմ

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։