BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Սպերցյանը մի շարք նոր ռեկորդներ է սահմանել Կրասնոդարում
24 Օգոստոս 2025

Սպերցյանը մի շարք նոր ռեկորդներ է սահմանել Կրասնոդարում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մի շարք նոր ռեկորդներ է սահմանել «Կրասնոդարում»։

Նա դարձել է «Կրասնոդարի» ակադեմիայի առաջին սանը, ով գոլային փոխանցումների հեթ-տրիկ է ձևակերպել։ 

25-ամյա հայ կիսապաշտպանը, առաջնության 6 տուրերի ընթացքում ռեկորդակիր է նաև գոլ+գոլային փոխանցում համակարգով՝ 11 (4+7)

Հիշեցնենք, որ այսօր «Կրիլյա Սովետովի» դեմ կայացած խաղում Սպերցյանը կատարել էր 3 գոլային փոխանցում ու դիպուկ էր իրացրել 11-մետրանոցը, իսկ ՌՊԼ-ի գործող չեմպիոնները հաղթել էին 6։0 հաշվով։

Սպերցյանի վիճակագրությունը ՌՊԼ-ի այս մրցաշրջանում՝

1-ին տուր․ «Պարի ՆՆ» 0։3 «Կրասնոդար»․ գոլ+գոլային փոխանցում
2-րդ տուր․ «Կրասնոդար» 1։2 «Լոկոմոտիվ»․ գոլային փոխանցում
3-րդ տուր․ «Կրասնոդար» 1։0 «Դինամո Մոսկվա»․ գոլային փոխանցում
4-րդ տուր․ «Օրենբուրգ» 0։1 «Կրասնոդար»․ 
5-րդ տուր․ «Կրասնոդար» 5։1 «Սոչի»․ դուբլ + գոլային փոխանցում
6-րդ տուր․ «Կրիլյա Սովետով» 0։6 «Կրասնոդար»․ գոլ + 3 գոլային փոխանցում

Նախորդ հոդվածը
Պարտվել ենք, բայց խաղը ցույց տվեց, որ ճիշտ ճանապարհին ենք․ Արսեն Հովհաննիսյանը՝ Արարատ-Արմենիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Օսիյեկը պարտվեց Հայդուկին․ Ստյոպա Մկրտչյանն իր թիմում արժանացավ լավագույն գնահատականին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։