BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Սկաուտինգի և հավաքագրման ոլորտում փորձ ունեցող Վիկտոր Լաֆուենտեն միացել է Փյունիկին
18 Փետրվար 2025

Սկաուտինգի և հավաքագրման ոլորտում փորձ ունեցող Վիկտոր Լաֆուենտեն միացել է Փյունիկին

Սկաուտական ոլորտում մեծ փորձ ունեցող իսպանացի Վիկտոր Լաֆուենտեն միացել է «Փյունիկին»: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

 

«Հերկուլես» ՖԱ-ի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Վիկտոր Լաֆուենտեն տեղափոխվելով ֆուտբոլային մենեջմենթի ոլորտ՝ նշանակալից ազդեցություն ունեցավ իսպանական ֆուտբոլի վրա:
2018 թվականից մինչև 2022 թվականը Լաֆուենտեն «Մուրսիայում» զբաղեցրել է տեխնիկական տնօրենի պաշտոնը: 

2022-2024թթ. Վիկտոր Լաֆուենտեն տեխնիկական տնօրեն է եղել իսպանական «Էլդենսե» ակումբում: Թիմը Լաֆուենտեի օրոք հասել է մինչև Իսպանիայում հզորությամբ երկրորդ առաջնություն՝ Լա Լիգա 2:

Սկաուտինգի և հավաքագրման ոլորտում իր մեծ փորձառության շնորհիվ՝  Վիկտորը առանցքային դեր կունենա թոփ տաղանդների  բացահայտման, տրանսֆերային բանակցությունների և նոր գործընթացների մշակման գործում՝ «Փյունիկ» ՖԱ-ի կազմի համալրման ռազմավարության շրջանակում: 

Իսպանական ֆուտբոլի վերաբերյալ նրա խորը գիտելիքները կուժեղացնեն ակումբի կազմը և կընդլայնեն «Փյունիկի» ներկայությունը միջազգային ասպարեզում:

Մենք անհամբեր սպասում ենք Վիկտորի գործունեությանը և վստահ ենք, որ նրա մասնագիտական փորձը առանցքային դեր կխաղա
«Փյունիկ» ՖԱ-ի ապագան կերտելու հարցում:

Բարի գալուստ Երևան, Վիկտոր»,-ասված է երևանյան ակումբի հայտարարությունում:

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Փյունիկը» 37 միավորով 3-րդն է ու 3 միավոր է զիջում մեկ խաղ պակաս անցկացրած, առաջատար «Նոային»։

Փետրվարի 20-ին Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը Հայաստանի սուպերգավաթի համար խաղում կմրցի «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ փետրվարի 25-ին կանցկացնի տարվա առաջին խաղը առաջնությունում՝ հյուրընկալվելով «Ալաշկերտին»։

Նախորդ հոդվածը
Վան․ Աճող ու ամբիցիոզ թիմի եվրագավաթային հավակնությունները. ՀՊԼ վերսկսմանն ընդառաջ
Հաջորդ հոդվածը
Լոկոմոտիվի հետ մեկ չեմպիոնությունն ավելի արժեքավոր է, քան Զենիթի հետ 5-ը. Նաիր Թիկնիզյան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։