BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Լոկոմոտիվի հետ մեկ չեմպիոնությունն ավելի արժեքավոր է, քան Զենիթի հետ 5-ը. Նաիր Թիկնիզյան
19 Փետրվար 2025

Լոկոմոտիվի հետ մեկ չեմպիոնությունն ավելի արժեքավոր է, քան Զենիթի հետ 5-ը. Նաիր Թիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոստովանել է, որ իր համար մոսկովյան թիմի հետ մեկ չեմպիոնական տիտղոս նվաճելն ավելի կարևոր է, քան «Զենիթի» հետ հինգը։ 

«Կարծում եմ՝ ռուսական անձնագրով խաղացողի համար «Զենիթը» պատմություն է ոչ թե ֆուտբոլի, այլ փողի մասին: Որոշեցի, որ եթե ամբողջությամբ նվիրվեմ ֆուտբոլին, ինչպես անում եմ, ապա ֆինանսական տեսանկյունից ինձ լավ կզգամ «Լոկոմոտիվում»։ «Լոկոմոտիվի» հետ մեկ չեմպիոնական տիտղոսն ինձ համար ավելի արժեքավոր է, քան հինգը՝ «Զենիթի» հետ»,-Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում «Спорт-экспресс»-ը։

Այս մրցաշրջանում 25-ամյա Թիկնիզյանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Նաիրի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Նախորդ տարի հաղորդվում էր, որ «Զենիթը» հետաքրքրված է հայ ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն տրանսֆերը այդպես էլ չկայացավ:

Նախորդ հոդվածը
Սկաուտինգի և հավաքագրման ոլորտում փորձ ունեցող Վիկտոր Լաֆուենտեն միացել է Փյունիկին
Հաջորդ հոդվածը
Հրաձգության ԵԱ․ Հայաստանի հավաքականի կազմը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։