Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սլովանը պարտվեց ու կխաղա Կոնֆերենցիաների լիգայում․ Բարսեղյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)
28 Օգոստոս 2025

Սլովանը պարտվեց ու կխաղա Կոնֆերենցիաների լիգայում․ Բարսեղյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Սլովանը» հյուրընկալվել էր «Յանգ Բոյզին» ու զիջեց 2։3 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ընգրկված էր «Սլովանի» մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

29 ու 37-րդ րոպեներին Սլովանը 2 գնդակ ընդունեց սեփական դարպասը։ 43-րդ րոպեին Ռոբերտ Մակը կրճատեց հաշվի տարբերությունը (տեսանյութը՝ այստեղ)։ 2-րդ կեսի մեկնարկից րոպեներ անց դաշտի տերերը ևս մեկ գոլ հեղինակեցին։ Խաղավերջում Դավիդ Ստրելեցը ևս մեկ գոլ խփեց Սլովանի համար, բայց դիմակայությունը փրկել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ թիմերի միջև դիմակայության 1-ին խաղը դարձյալ ավարտվել էր «Յանգ Բոյզի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։

Այսպիսով, «Սլովանը» 2025/26 մրցաշրջանում հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Նախորդ հոդվածը
Նոան պատասխան խաղում ևս հաղթեց Օլիմպիային ու կխաղա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
US Open. Կարեն Խաչանովը ձեռքից բաց է թողնում 2 սեթի առավելությունն ու լքում է պայքարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։