Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ըմբշամարտի ԱԱ․ Գրիգորյանը զիջեց մեկնարկում
18 Սեպտեմբեր 2025

Ըմբշամարտի ԱԱ․ Գրիգորյանը զիջեց մեկնարկում

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։

82 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սամվել Գրիգորյանը որակավորման փուլում մրցում էր UWW-ի դրոշնի ներքո հանդես եկող, ռուս Ադլետ Տյուլուբաևի հետ և զիջեց 3։12 հաշվով։

Տյուլուբաևի եզրափակիչ հասնելու դեպքում Գրիգորյանը կանցկացնի սփոփիչ գոտեմարտ, որում հաղթանակի հասնելուց հետո իրավունք կստանա պայքարելու բրոնզե մեդալի համար

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ կմտնեն նաև 55կգ քաշային Մանվեել Խաչատրյանը և 77կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը հաղթելով Ադրբեջանը ներկայացնող մրցակցին դուրս է եկել 1/8 եզրափակիչ։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
ՖԻՖԱ–ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուակը
Հաջորդ հոդվածը
Ամոյանը հաղթեց Պանամերիկյան խաղերի չեմպիոնին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։