BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Ամոյանը հաղթեց Պանամերիկյան խաղերի չեմպիոնին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ
18 Սեպտեմբեր 2025

Ամոյանը հաղթեց Պանամերիկյան խաղերի չեմպիոնին ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ

Զագրեբում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները։

77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Մալխաս Ամոյանը մրցում էր Պանամերիկյան խաղերի հաղթող, ԱՄՆ-ն ներկայացնող Քամալ Բեյի հետ ու առավելության հասավ 2։1 հաշվով։

Ի դեպ, Քամալ Բեյը, Պանամերիկյան խաղերի եզրափակչում առավելության էր հասել Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանի նկատմամբ։

Այսպիսով, Ամոյանը դուրս է գալիս 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Լեհաստանը ներկայացնող Մատեուշ Բերնատեկի հետ, որը 6։1 հաշվով առավելության հասավ UWW դրոշի ներքո հանդես եկող, Ռուսաստանը ներկայացնող Արման Կարապետյանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ այսօր պայքարի մեջ կմտնի նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը։ Ավելի վաղ պայքարը սկսած 130 կգ քաշային Ռազմիկ Քուրդյանը հաղթելով Ադրբեջանը ներկայացնող մրցակցին դուրս է եկել 1/8 եզրափակիչ, իսկ 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը զիջել է մեկնարկում։

Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկների ելույթների ուղիղ թարմացումներին հետևեք մեր տելեգրամյան ալիքում։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի ԱԱ․ Գրիգորյանը զիջեց մեկնարկում
Հաջորդ հոդվածը
Նոան Արմավիրում ՈւԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտ կկառուցի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։